Ռոման Լոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Լոբ
Ծնված հուլիսի 2, 1990
Գերմանիա Գերմանիա, Դյուսելդորֆ
Երկիր գերմանացի
Ժանրեր փոփ, փոփ ռոք, ռոք, ալտերնատիվ փոփ
Մասնագիտություն Երգիչ
Լեյբլ USFB, Universal
Կայք www.romanlob.de/


Ռոման Լոբ (գերմաներեն՝ Roman Lob, ծնվ. 1990թ. հուլիսի 2, Դյուսելդորֆ, Գերմանիա), գերմանացի երգիչ: Ներկայացրել է Գերմանիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:

Բովանդակություն

Կարիերա [խմբագրել]

2007: Գերմանիան փնտրում է սուպերսթար [խմբագրել]

2007 թվականին Ռոման Լոբը մասնակցել է Գերմանիան փնտրում է սուպերսթար (Deutschland sucht den Superstar) մրցույթի 4-րդ եթերաշրջանին և ընդգրկվել է լավագույն 20-յակում:

2008: Եվրատեսիլին մասնակցելու առաջին փորձ [խմբագրել]

2008 թվականին Ռոմանը "When The Boys Come" երգով, որպես G12P խմբի անդամ մասնակցել է Գերմանիայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը սակայն չի անցել եզրափակիչ փուլ:

2012: Եվրատեսիլ 2012 [խմբագրել]

2012 թվականի փետրվարի 16-ին Ռոմանը հաղթում է "Unser Star für Baku" մրցույթում և հնարավորություն ստանում Standing Still երգով ներկայացնել Գերմանիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում: Նա մրցույթի եզրափակիչ փուլում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը 110 միավորով:

Սկավառակագրություն [խմբագրել]

Ալբոմներ [խմբագրել]

Սինգլներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]