Տուջի Կեշտկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուջի Կեշտկար
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Տուրաջ Կեշտկար
Ծնված մայիսի 26, 1987 (1987-05-26) (26 տարեկան)
Շիրազ, Իրան
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
(իրանցի)
Մասնագիտություն Երգիչ, մոդել, հաղորդավար
Գործունեություն 2008-ից

Տուջի Կեշտկար (նորվեգերեն՝ Tooji Keshtkar; պարսկերեն՝ تورج کشتکار), հայտնի է նաև Տուջի անունով, նորվեգացի երգիչ, մոդել, հաղորդավար, որը ներկայացրել է Նորվեգիան Եվրատեսիլ 2012-ին «Stay» («Մնա») երգով։

Տուջին ծնվել է Իրանում, սակայն տեղափոխվել է Նորվեգիա երբ մեկ տարեկան էր։ 16 տարեկանից սկսել է աշխատել որպես մոդել։ Նրա առաջին սինգլն է "Swan Song" (Կարապի երգը), որը թողարկվել է 2008 թվականին։

2012 թվականին նա ներկայացնել է Նորվեգիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում Stay (Մնա) երգով և մրցույթի եզրափակչում զբաղեցրել վերջին` 26-րդ հորիզոնականը հորիզոնականը։