B (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը «B» ծրագրավորման լեզվի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք B (այլ կիրառումներ)։
B

Կատարման ձև

Ինտերպրետատոր

Առաջացել է

1969 թ․

Հեղինակ(ներ)

Քեն Թոմպսոն, Դենիս Ռիթչ։ Bell Labs

Տիպիզացիա

Ստատիկ

B, ինտերպրետացվող ծրագրավորման լեզու, որը ստեղծվել է AT&T Bell Telephone Laboratories ընկերության կողմից։ Հանդիսանում է BCPL ծրագրավորման լեզվի հետնորդը և C ծրագրավորման լեզվի նախնին։ B-ն եղել է Քեն Թոմպսոնի հիմնական աշխատանքի ուղղությունը, ով, Դենիս Ռիթչի հետ միասին, 1969թ․ հրապարակեց լեզուն։

B լեզվով գրված ծրագրի օրինակ՝

printn(n,b) {
        extrn putchar;
        auto a;
 
        if(a=n/b) /* սա վերագրում է, ոչ թե հավասարության ստուգում */
                printn(a, b);
        putchar(n%b + '0');
}

Հղումներ [խմբագրել]