Ask.fm
Ask.fm | |
---|---|
ask.fm(անգլ.) | |
Տեսակ | հարց ու պատասխանի կայք, սոցիալական ցանց և music database? |
Երկիր | Լատվիա |
Շտաբ կայան | Ռիգա, Լատվիա |
Լեզու | անգլերեն |
Բացված | 2010 |
Askfm Վիքիպահեստում |
«Ask.fm», հարցերի և պատասխանների կայք, որը թողարկվել է 2010 թվականի հունիսին։ Կայքն ստեղծվել է Լատվիայում որպես «Formspring» կայքի մրցակից։ Գրանցումից հետո օգտատերը լրացնում է իր հարցաթերթը և կարող է սկսել կամ իր անունից, կամ անանուն հարցնել և պատասխանել այլ օգտատերերի հարցերին։ Ask.fm-ը ինտեգրված է այլ սոցիալական կայքերի հետ ևս, ինչպես՝ Ֆեյսբուք, Թվիթթեր, ՎԿ և Tumblr, որոնք մեծ տարածում են տվել այս կայքին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայքն ստեղծվել է Լատվիայում 2010 թվականի հունիսին որպես «Formspring» կայքի մրցակից[1]։ Ծառայությունն առաջ է անցել մրցակցից և ԱՊՀ երկրներում համարվում է բավականին հայտնի կայք։ Ըստ Alexa Internet-ի վիճակագրության աշխարհում զբաղեցնում է 148-րդ տեղը[2]։ Ընդ որում ԱՊՀ երկրներում 2010 թվականի մարտի 3-ից գործում էր այլ նախագիծ՝ Спрашивай.ру կայքը (http://sprashivai.ru/)։(չաշխատող հղում)
2013 թվականի ապրիլին գրանցված օգտատերերի թիվը հասավ մինչև 50 միլիոնի[3]։
2014 թվականի նոյեմբերի 3-ին փոխվեց Ask.fm-ի սեփականատերը և ռեսուրսները տեղափոխվեցին Իռլանդիա։ Տեղափոխությունից հետո ծառայությունը ղեկավարվում է Ask.fm Europe, Ltd ընկերության կողմից։ Տեղափոխությունից հետո նաև անհասանելի դարձավ անանուն հարցեր տալու հնարավորությունը, եթե գրանցված մասնակից չեք (2017 թվականից հնարավորությունը վերականգնվել է)։
2015 թվականի փետրվարին գրանցված օգտատերերի թիվը հասավ 80 միլիոնի[4]։ Ավելի քան 30 մլն հարցեր և պատասխաններ են ստեղծվում ամեն օր[5]։ 2016 թվականի հուլիսի 1-ին Noosphere Ventures վենչուրային ֆոնդում փակվեց ծառայության վաճառքի գործարքը[6]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին իռլանդացի երկու պատանի ինքնասպան էին եղել այն բանից հետո, երբ նրանց անանուն ծաղրել էին այլ օգտատերեր[7]։ Այդ դեպքից հետո երկուսի ծնողներն էլ ասացին, որ երեխաների դեպքը կապված է «ask.fm» կայքի հետ։ Իռլանդական լրատվամիջոցները վրդոված էին նրանից, որ «ask.fm»-ի գրանցված մասնակիցները կարող են անանուն գրառումներ անել։ Իռլանդական ոստիկանությունը սկսեց գործի հետաքննությունը, սակայն «ask.fm»-ը օգտատերերի տվյալների մասին տեղեկություններ, որոնք անանուն էին գրառումներ թողել[8]։
Բջջային հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ask.fm-ը հնարավոր է բեռնել Android-ի և IOS-ի համար։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Новый конкурент Formspring». 2013 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «169 позиция в мире на май 2013». 2013 май. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Kenins, Laura (2012 թ․ նոյեմբերի 14). «Latvian Web site at center of cyber-bullying inquiry». The Baltic Times. Riga. Baltic News Ltd.
- ↑ Jennifer Van Grove (2013 թ․ հունիսի 8). «Ask.fm, the troubling secret playground of tweens and teens». CNET. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.(անգլ.)
- ↑ Ask.fm Responds To Cyberbullying Allegations | ArcticStartup(չաշխատող հղում)
- ↑ Noosphere Ventures купил сервис анонимных вопросов и ответов Ask.fm - AIN.UA
- ↑ McQuinn, Cormac (2012 թ․ հոկտեմբերի 30). «Website linked to two deaths here has over 20 million users». The Irish Independent.
- ↑ «Два самоубийства по вине Ask.fm». 2012 ноябрь. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.