A Whole New World

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«A Whole New World»
Պիբո Բրայսոնի երգը
Ժանրշոուի գլխավոր երգ
Լեզուանգլերեն
ՀեղինակԹիմ Ռայս[1]
ԿոմպոզիտորԱլան Մենկեն[1]
ՏոնայնությունՖա մաժոր

«A Whole New World» (անգլ.՝ Ամբողջ նոր աշխարհ), Ալան Մենկենի սինգլը «Ալադին» մուլտֆիլմից։ Գրվել է Թիմ Ռեյսի բառերի հիման վրա[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակում զուգերգը ձայնագրել են Բրեդ Քեյնը և Լիա Սալոնգան, որոնք, համապատասխանաբար, խաղացել են հիմնական հերոսների՝ Ալադինի և Ժասմինի կերպարները։ Բալլադը երկու դեր է կատարում՝ որպես մուլտֆիլմի սիրային երգ և որպես հիմնական թեմատիկ երգ։ «A Whole New World»-ը քնարական տեսանկյունից ներկայացնում է, թե ինչպես է Ալադինն ինքնամփոփ արքայադստերը ցույց տալիս ազատ աշխարհը։ Կախարդական գորգով թռչելիս զույգը սեր է խոստովանում։

Սինգլի տեսահոլովակում[3] և մուլտֆիլմի տիտրերում երգը կատարում են Պիբո Բրայսոնը և Ռեջինա Բելը, իսկ հենց մուլտֆիլմում և Օսկարի 65-րդ մրցանակաբաշխությանը[4] այն կատարել են Բրեդ Քեյնը (Ալադին) և Լեա Սալոնգան (Ժասմին)։ 2015 թվականին՝ տևական ժամանակ անց, նրանք կրկին կատարեցին զուգերգը «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման ուղիղ եթերում[5][6]։

1993 թվականին «A Whole New World» երգն արժանացել է «Լավագույն երգ» մրցանակին[4]։ Առաջին անգամ էր Դիսնեյի երգը երկար ժամանակով արժանանում այդ մրցանակին։ Ալան Մենկենը ստացել է իր երրորդ «Օսկարը»։ Բացի այդ, «A Whole New World» երգը 1992 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, իսկ 1994 թվականին՝ «Գրեմի» մրցանակի։

Դիրքը շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական (1993) Դիրք
U.S. Billboard Hot 100[7] 18

Համաշխարհային անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և Դիսնեյի մուլտֆիլմերից շատ լեգենդար երգեր, այս երգը ևս թարգմանվել է մի շարք լեզուներով.

Երկիր Անվանում Թարգմանություն Կատարողներ
Բրազիլիա Um mundo ideal Կատարյալ աշխարհ Կիկա Թրիստան և Ժոզեֆ Կարասո կրտսեր
Կանադա (Քվեբեկ) Un nouveau monde Նոր աշխարհ Ժոել Լեժանդրա և Մարթին Շևրե
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 萍水相逢 (píng shuǐ xiāng féng) Պատահական հանդիպում Էմիլ Չաու և Սարա Չեն
Խորվաթիա Novi svijet Նոր աշխարհ Դյուսան Բուկան և Զրինկա Ցվիտեսիչ
Էստոնիա See maailm uus Այս նոր աշխարհը Քոյթ Թոմե և Հեդվիգ Հանսոն
Ֆինլանդիա Se on kuin yö Ասես գիշերը Սամի Արվա և Ուլա Հակոլա
Ֆրանսիա Ce rêve bleu Այս երկնագույն երազանքը Կարին Կոստա և Դանիել Լևի (ֆիլմում՝ Պաոլո Դոմինգո)
Գերմանիա Ein Traum Wird Wahr Երազանքները կատարվում են Փեթեր Ֆեսլեր և Սաբինա Հեթլիխ
Հունաստան Γλυκιά Ζωή Քաղցր կյանք Քրիստոս Ստասինոպուլոս և Կատերինա Ջիամալի
Հոնկոնգ
Մակաո
新的世界 (sun dik sai gai) Նոր աշխարհ Էմիլ Չաու և Սարա Չեն
Հունգարիա Egy új élmény Նոր բարձունքներ Զոլտան Միլեր և Ժանզա Կատա
Իսլանդիա Nýr Heimur Նոր աշխարհ Էդդա Բաքման և Ֆելիքս Բերգսոն
Հնդկաստան Sapno Ka Jahan Երազելու երկիր Սոնու Նիգամ
Ինդոնեզիա Seluruh Dunia Ամբողջ Աշխարհում Նանանգ Նիսկալա և Բետրիքս Ռենատա
Իսրայել עולם חדש (olam hadash) Նոր աշխարհ Ռամա Մեսինջեր և Ալոն Օֆիր
Իտալիա Il mondo è mio Աշխարհն իմ ձեռքերում Աննա Տատանգելո և Գիգի դը Ալլեսիո
Վինսենթ Թոմա և Քրիստինա (կինոտարբերակ)
Ճապոնիա 新しい世界 (Atarashii Sekai) Նոր աշխարհ Շին-իչիրո Միկի և Կաորի Ասոհ
Հարավային Կորեա 아름다운 세상 (aleumdaun sesang) Հրաշալի աշխարհ Գյեոնջու Նամ և Յեոնգվա Յի
Լատինական Ամերիկա Un Mundo Ideal Կատարյալ աշխարհ Ռիկարդո Մոնտաներ և Միշել
Դեմիան Բիչիր և Անալի (կինոտարբերակ)
Նիդերլանդներ և Բելգիա Een nieuw begin Նոր սկիզբ Բարթ Բոշ և Լաուրա Վլասբլոմ
Նորվեգիա En helt ny jord Նոր երկիր Թրոնդ Թեյգեն և Ջանիկ Կրուզ
Պորտուգալիա Um mundo ideal Կատարյալ աշխարհ Սոֆիա Էսկոբար և Լուիս Ալվես
Ռուսաստան Волшебный мир Կախարդական աշխարհ Անդրեյ Մալիշև և Աննա Պոզդնյակովա
Իսպանիա Un mundo ideal Կատարյալ աշխարհ Էնրիկե Դել Պոսո և Միշել
Միգել Մորանտ և Անգելա Ալոյ (կինոտարբերակ)
Շվեդիա En helt ny värld Ամբողջ նոր աշխարհը Փիթեր Ջոբաք և Միրա Մալմբերգ
Չինաստանի Հանրապետություն (Թայվան) 新的世界(Xin de Shi jie) Նոր աշխարհ Վու դա հույ և Հուանգ զուո յոնգ
Թաիլանդ โลกใหม่สวยงาม (Loke mai suay ngarm) Այս նոր աշխարհը հրաշալի է Թոնգչայ ՄաքԻնթիր և Սաուվալակ Լիլաբուտր
Թուրքիա Gerçek Dünya Իրական աշխարհ Արդա Այդին և Օթիլիա Ռադուլեսկու Իպեկ
Լեհաստան Wspaniały świat Հրաշալի աշխարհ Պավել Տուչոլսկի և Կատարզինա Սկրզինեցկա
Դանիա Et helt nyt liv Նոր կյանք Լուիս Նորբի և Սորեն Լաունբերգ

Քավեր տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմի հատուկ DVD հրատարակության համար ամուսիններ Ջեսսիկա Սիմփսոնը և Նիք Լեշը ձայնագրել են երգի քավեր զուգերգը։
  • 2019 թվականի ֆիլմի վերջնական տիտրերի ժամանակ երգը կատարել են Զեյն Մալիկ և Ժավիա Ուորդ զուգերգը[8]։ Հենց ֆիլմում այն կատարում են Մինա Մասուդը և Նաոմի Սքոթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Roberts, David British Hit Singles & Albums. — 19th. — London: Guinness World Records Limited, 2006. — С. 137. — ISBN 1-904994-10-5
  3. A Whole New World - Peabo Bryson and Regina Belle
  4. 4,0 4,1 Lea Salonga and Brad Kane - A Whole New World - 1993 Oscars
  5. Lea Salonga and Brad Kane perform 'A Whole New World' on Good Morning America
  6. A Whole New World (after 23 years)
  7. «Billboard Top 100 - 1993». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  8. DisneyMusicVEVO (2019 թ․ մայիսի 9). «ZAYN, Zhavia Ward - A Whole New World (End Title) (From "Aladdin")». Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.