6-րդ բանակ (Իտալիա)
6-րդ բանակ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | դաշտային բանակ և ռազմական կազմավորում |
Երկիր | Իտալիայի թագավորություն |
Տեղաբաշխում | Սիցիլիա |
Ճակատամարտեր | Սիցիլիական գործողություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ |
6-րդ բանակ (իտալ.՝ 6 Armata), իտալական բանակի ենթակառուցվածք, որը մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Բանակը մասնակցել է Սիցիլիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Մարտական ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
3-րդ բանակի փոխարեն Ապենինյան թերակղզին, Սիցիլիան և Սարդինիան պաշտպանելու համար, 1941 թվականի փետրվարի 15-ին ձևավորվեց իտալիական 6-րդ բանակը։ Բանակի ձևավորումից հետո նրանք Իտալիայի հարավում դիրքեր գրավեցին՝ Սիցիլիան և Կալաբրիան պաշտպանելու համար։ Սիցիլիայում պաշտպանների հարձակումից հետո՝ 6-րդ բանակը շատ մեծ կորուստներ կրեց և բանակը ստիպված էր էվակուացվել դեպի Հարավային Իտալիա։ Իտալիայի անձնատուր լինելուց հետո՝ 1943 թվականի սեպտեմբերի 8-ին, բանակը դադարեց գոյություն ունենալ, իսկ բանակի զինվորների մի մասը գերի ընկան գերմանացիների մոտ։
Բանակի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
1943 թվականի հուլիս՝ սիցիլիական ռազմագործողություն
- 12-րդ ջոկատ
- 16-րդ ջոկատ
- 14-րդ տանկային ջոկատ
- Ծովային կայազոր
Բանակի հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- գեներալ Էզիո Ռոսի (1941—1943)
- գեներալ Մարիո Ռոատա (1943)
- գեներալ Ալֆրեդո Գուցոնի (1943)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- W. Victor Madeja — Italian Army Order of Battle: 1940—1944 — Between Fascism and Monarchy
- John Joseph Timothy Sweet — Iron Arm: The Mechanization of Mussolini’s Army, 1920—1940