16 թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16 թաղամաս
անգլ.՝ 16 Blocks
Երկիր ԱՄՆ
 Գերմանիա
Ժանրքրեական ֆիլմ, ոստիկան ընկերների մասին ֆիլմ, մարտաֆիլմ և դրամա
Թվական2006 և ապրիլի 20, 2006[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Դոններ
ՊրոդյուսերԱվի Լերներ և John Thompson?
Սցենարի հեղինակՌիչարդ Ուենկ
ԴերակատարներԲրյուս Ուիլիս, Մոս Դեֆ, Դևիդ Մորս, Սիլք Քոզարթ, Դավիդ Զայես, Casey Sander?, Ջեննա Սթերն, Ռոբերտ Քլոհեսի, Սաշա Ռոյզ, Ռիչարդ Ուենկ[2], Քիմ Չան[2], Ռիչարդ Դոններ[2], Joseph Siravo?[2] և Փիթեր ՄաքՌոբբի
ՕպերատորԳլեն Մաքֆերսոն
ԵրաժշտությունԿլաուս Բադելտ
ՄոնտաժՍթիվ Միրկովիչ
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունMillennium Films, Cheyenne Enterprises և Alcon Entertainment
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ
 16 Blocks Վիքիպահեստում

«16 թաղամաս» (անգլ.՝ 16 Blocks), Ռիչարդ Դոների նկարահանած սուր սյուժետային դրամա։ 1977 թվականի «Համակարգի միջով» ֆիլմի վերամշակումը։ Սա Դոների վերջին ֆիլմն էր որպես ռեժիսոր, նրա` 2021 թվականին մահից առաջ[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլությունից տառապող և իր գործում այրվող Նյու Յորքյան ոստիկանության հետախույզ Ջեք Մոսլիին կարգադրում են ուղեկցել կոռուպցիայի գործով վկա Էդի Բանկերին տեղական մեկուսարանից մինչև 16 թաղամասներ այն կողմ գտնվող դատարանի շենք, որպեսզի ցուցմունք տա մեծ ժյուրիի առջև առավոտյան ժամը 10-ին։ Բանկերը փորձում է բարեհամբույր լինել ոստիկանի հանդեպ՝ պատմելով նրան Սիեթլ տեղափոխվելու ցանկության մասին, որտեղ կզբաղվեր տորթ թխելով իր քրոջ հետ, ում նա երբեք չի հանդիպել։ Բայց Մոսլիին դա չի հետաքրքրում, և նրանք կանգ են առնում գինու խանութում, որտեղ հանկարծակի հարձակման են ենթարկվում զինված մարդու կողմից։ Մոսլին Բանկերին տեղափոխում է տեղի բար, որպեսզի թաքնվի և հավելյալ ուժեր կանչի։ Դեպքի վայր են ժամանում Մոսլիի նախկին գործընկեր Ֆրենկ Նագենտը և մի քանի այլ սպաներ, ովքեր համարվում էին կոռուպցիոն սխեմայի մասնակից։ Նագենտը պատմում է նախկին գործընկերոջը, որ Բունկերի ցուցմունքը կբացահայտի մի քանի կոռումպացված սպաների, այդ թվում նաև Նագենտին։ Կոռումպացված ոստիկանները փորձում են Բանկերին մեղադրել սպայի վրա կրակելու մեջ, նախքան վրեժխնդիր լինելը՝ փորձելով սպանել նրան։ Մոսլին միջամտում է, փրկում Բանկերին և փախչում։

Մոսլին կարճ ժամանակով կանգ է առնում իր քրոջ՝ Դիանայի բնակարանում, զենք ու զինամթերք վերցնելու համար։ Այնտեղ Մոսլին իմանում է, որ ոստիկանությունն արդեն կապվել է նրա հետ, իր արարքների վերաբերյալ այդ օրը ավելի վաղ։ Նա և Բանկերը շարունակում են փախչել ոստիկանությունից, թեև Մոսլին վիրավորվում է։ Նրանք գտնվում էին կիսավեր բազմաբնակարան շենքի անկյունում, երբ Նագենտը և իր թիմը սկսում են հարկ առ հարկ որոնել նրանց։ Մոսլին զանգահարում է շրջանի դատախազին, որպեսզի համաձայնվի օգնության համար, սակայն դիտավորյալ սխալ բնակարանի համար է տալիս՝ կասկածելով բաժանմունքում դավաճանի առկայության մասին։ Մոսլին և Բանկերը թաքնվում են մարդատար ավտոբուսում, և քանի որ ոստիկանները հետևում էին նրանց, Մոսլին ստիպված է լինում պատանդ վերցնել ուղևորներին։ Ավտոբուսը մխրճվում է շինհրապարակի մեջ և շուտով շրջափակվում է Նյու Յորքի շտապօգնության ծառայության կողմից։ Ենթադրելով, որ Նագենտը կհրամայի ESU-ին գրոհել ավտոբուսի վրա՝ առանց ուղևորների անվտանգության մասին անհանգստանալու, Մոսլին թույլ է տալիս նրանց ազատ գնալ Բանկերի հետ։ Մոսլին գտնում է ձայնագրիչ և պատրաստվում է ձայնագրել Դիանային հրաժեշտի ուղերձը։

Հանկարծ Բանկերը վերադառնում է ավտոբուս, և մինչ Նագենտը պատրաստվում է գնդակահարել նրան, պետը ստիպում է ոստիկանին նահանջել։ Բանկերը գալիս է Մոսլիի մոտ որպես իր ընկեր և, ցանկանալով գործը մինչև վերջ տանել, Բանկերի համառությունը համոզում է Մոսլիին հասնել դատարանի շենք, և նրան հաջողվում է ավտոբուսը քշել ծառուղու մեջ՝ ժամանակավորապես թույլ չտալով ոստիկաններին հետևել իրենց։ Բանկերը վիրավորվում է, և Մոսլին զանգահարում է Դայային, ով աշխատում է շտապօգնության մեքենայում։ Դայան մշակում է Մոսլիի և Բունկերի վերքերը, թեև վերջինս դեռևս հիվանդանոցում հետագա բուժում է պահանջում։ Ոստիկանները կանգնեցնում են շտապօգնության մեքենան, որտեղ գտնվում էր Դայան, սակայն Մոսլիին և Բանկերին տեղափոխում է մեկ այլ մեքենա, որը ոստիկանության հսկողության տակ չէր։ Մոսլին հայտնում է Բանկերին, որ իր ցուցմունքի շնորհիվ բանտ կգնա ոչ միայն Նագենտը, այլև կոռուպցիայի մասնակից Մոսլին։ Մոսլին դուրս է գալիս դատարանի շենքից և հաջողություն է մաղթում Բանկերին իր փռան գործերում՝ կարգադրելով ֆելդշերին նստեցնել Բանկերին դեպի Սիեթլ գնացող ավտոբուս։ Վկան խոստանում է նրան տորթ ուղարկել ծննդյան օրվա կապակցությամբ։

Մոսլին շարունակում է ճանապարհը դեպի դատարանի շենք, որտեղ նրան սպասում են ոստիկաններն ու շտապ օգնության ծառայությունը, ինչպես նաև շրջանային դատախազը։ Նա դատարանի շենք է մտնում ստորգետնյա ավտոտնակի միջով, որտեղ հանդիպում է միայնակ Նագենտին։ Նա փորձում է նրան հետ պահել Բանկերի փոխարեն ցուցմունք տալուց։ Մոսլին մտնում է դատարանի շենք, որտեղ Նագենտի մարդկանցից մեկը փորձում է կրակել նրա վրա, սակայն սպանվում է շտապ օգնության ծառայության դիպուկահարներից մեկի կողմից։ Մոսլին շրջանային դատախազին ասում է, որ ինքը ցուցմունք կտա Բանկերին գործից հեռացնելու դիմաց։ Նրա ապացույցը ավտոտնակում ձայնագրված խոսակցությունն էր Նագենտի հետ, որի ընթացքում նա նշել է մի շարք վայրագություններ։

Երկու տարի անց Մոսլին ազատվում է բանտից։ Նա նշում է իր ծննդյան տարեդարձը Դայայի և այլ ընկերների հետ և զարմանում է, երբ հայտնաբերում է, որ Բանկերը հիմնադրել է «Էդիիև Ջեքիի հաջողակ նշանը» Սիեթլում և տորթ է ուղարկել՝ նշելու իր ազատ արձակումը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուս Ուիլիսը ֆիլմի կնարահանումների ժամանակ
Դերասան Կերպար
Բրյուս Ուիլիս Դետեկտիվ Ջեք Մոսլի
Մոս Դեֆ Էդդի Բանկեր
Դևիդ Մորս Դետեկտիվ Ֆրենկ Նուագենտ
Ջեննա Ստրեն Դայան Մոսլի
Քեյսի Սենդեր Կապիտան Դեն Գրաբեր
Սիլք Կոզարտ Դետեկտիվ Ջիմի Մալվի
Դեվիդ Զայաս Դետեկտիվ Ռոբերտ Տորես
Ռոբերտ Ռասկի Դետեկտիվ Ջերի Շու
Պատրիկ Հերոու Դետեկտիվ Թուխի
Սաշա Ռոյզ Դետեկտիվ Քելլեր
Կոնռադ Պլա Դետեկտիվ Օրտիս
Պիտեր Մակրոբի Մայք Շիհան
Ռոբ Վիտոֆֆ կարգադրիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film3076_16-blocks.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Hipes, Patrick (2021 թ․ հուլիսի 5). «Richard Donner Dies: 'Superman', 'Lethal Weapon' And 'The Goonies' Director Was 91». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  4. Gates, Anita (2021 թ․ հուլիսի 5). «Richard Donner, Director of 'Superman' and 'Lethal Weapon' Films, Dead at 91». The New York Times.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «16 թաղամաս» հոդվածին։