Ֆրիդրիխ Վիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրիդրիխ Վիկը գերմանացի դաշնամուրի հայտնի ուսուցիչ է: Ծնվել է 1785 թվականին և մահացել 1874 թվականին Դրեզդենում: Իր աշակերտներից են կոմպոզիտոր Ռոբերտ Շումանը և դիրիժոր Հանս ֆոն Բյուլոն: Նրա և երգչուհի Մարիան Տրոմլիցի միությունից ծնվում է դաշնակահարուհի Կլարա Վիկը, որը հետագայում դառնում է Կլարա Շուման: Դաշնամուրի հանդեպ Վիկի սերը այնքան մեծ էր, որ նա ստեղծել էր իր սեփական դաշնամուրի գործարանը: Իր ժամանակաշրջանի ամենահայտնի դաշնամուրի ուսուցչներից է: