Ֆրիդրիխ Գրիմ Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Գրիմ Ավագ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1672(1672-10-16)
ԾննդավայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էապրիլի 4, 1748(1748-04-04) (75 տարեկան)
Մահվան վայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[1]
ՔաղաքացիությունԳերմանիա
Կրոնբողոքականություն
Մասնագիտությունաստվածաբան
ԵրեխաներՖրիդրիխ Գրիմ Կրտսեր

Ֆրիդրիխ Գրիմ Ավագ (գերմ.՝ Friedrich Grimm der Ältere, հոկտեմբերի 16, 1672(1672-10-16), Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - ապրիլի 4, 1748(1748-04-04), Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[1]), գերմանացի աստվածաբան-կալվինիստ։

Գրիմ եղբայրների հոր պապը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Գրիմ Ավագը ծնվել է 1672 թվականի հոկտեմբերի 16-ին Հանաու քաղաքում՝ մաքսատան չինովնիկ Հենրիխ Գրիմի (դեկտեմբերի 12, 1637 – սեպտեմբերի 11, 1713) և Յուլիանա Մարիա Պեցենիուսի (հուլիսի 2, 1653 – փետրվարի 8, 1692) ընտանիքում։

Կրթություն է ստացել Հանաու քաղաքի բարձրագույն դպրոցում, իսկ 1691 թվականին ընդունվել է Բրեմեն քաղաքի Հին գիմնազիա։ 1698 թվականին երրորդ պաստոր է նշանակվել Հանաուի Մարիենկիրհե ծխում՝ Հանաու-Մյունցենբերգի կոմսության կալվինական միության կենտրոնում։ 1699 թվականին դարձել է Կարլ Ավգուստ Իզենբերգ-Բյուդենգեն (գերմ.՝ Karl August von Ysenburg-Büdingen) կոմսի խոստովանահայր։ 1701 թվականին ստանձնել է երկրորդ պաստորի պարտականությունները, իսկ 1706 թվականին գլխավորել է միությունը։ Հետագայում Գերմանիայի այդ շրջանի կալվինական եկեղեցում զբաղեցրել է երեք կարևոր պաշտոններ (տարբեր ժամանակներում)՝ Հանաու-Մյունցենբերգի կոմսության բարեփոխված եկեղեցու տեսուչ, Հանաուի կալվինական եպիսկոպոս, Հանաուի կալվինական կոնսիստորիայի նախագահ։ Ամուսնացած է եղել երեք անգամ, ունեցել է 7 երեխա, որոնց թվում է եղել Ֆրիդրիխը՝ Գրիմ եղբայրների պապը։

Ֆրիդրիխ Գրիմ Ավագը մահացել է 1748 թվականի ապրիլի 4-ին Հանաու քաղաքում։ Հուղարկավորվել է Հանաուի Հին գերեզմանատանը, սակայն 1945 թվականի մարտի 19-ին՝ քաղաքի ռմբակոծության ժամանակ, նրա տապանաքարն ամբողջովին ոչնչացվել է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #116842938 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Meise E. Drei Grabsteine vom alten Deutschen Friedhof: Hanauer Familien im Umfeld der Grimms // Neues Magazin für Hanauische Geschichte. — Hanau, 2007. — S. 103—114.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]