Ֆրենկ Ուիթլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Ուիթլ
Frank Whittle CH 011867.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Ֆրենկ Ուիթլ
Ծնվել է 1907, հունիսի 1
Մահացել է 1996, օգոստոսի 9
Վախճանի վայր Կոլումբիա, Հովարդ շրջան (Մերիլենդ)
Ազգություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանր(եր) ճարտարագիտություն
Գործունեություն ճարտարագետ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Ֆրենկ Ուիթլ (1907 - 1996) Բրիտանացի օդաչու, որն ընդամենը 23 տարեկան էր, երբ արտոնագրեց ռեակտիվ շարժիչը։ Նա երիտասարդ օդաչու էր Արքայական օդային ուժերում և չէր կարողանում համոզել վերադասներին, որ իր արտասովոր գաղափարն իրագործելի է։ Բայց Ուիթլը գիտեր, որ իր ժամանակի ինքնաթիռների շարժիչների հզորությունը սահմանափակ է և մեծ բարձրությունում նվազում է։ Ռեակտիվ շարժիչն խոստանում էր մեծ արագություն մեծ բարձրություններում, և 1936 թվականին Ուիթլը հիմնեց ընկերություն, որը զբաղվեց ռեակտիվ շարժիչի մշակմամբ։ 1944 թվականին ռեակտիվ շարժիչը կիրառվեց կործանիչ ինքնաթիռներում, սակայն արդեն ուշ էր, որպեսզի դա մեծ ազդեցություն ունենար Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945)ընթացքիվրա։