Ֆրանսուա Կուպերեն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Կուպերեն (ֆր.՝ François Couperin (նոյեմբերի 10, 1668, Փարիզ – սեպտեմբերի 11, 1773, Փարիզ), ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսիանահար: Կուպերենի տոհմը 17-18-րդ դարերում տվել է երաժիշտների մի քանի սերունդ: Ժամանակակիցները նրան կոչել են «Մեծ Կուպերեն»: Կոմպոզիտորի երկերի մեծ մասը կլավեսինի համար գրված, մեղեդայնությամբ, նրբագեղությամբ առանձնացող պիեսներ են: Կուպերենի ստեղծագործությունը ֆրանսիական կլավեսինային արվեստի բարձունքն է: Գրել է «Կլավեսին նվագելու արվեստը» տրակտատը (1716): 1932-1933-ին Փարիզում հրատարակվել է Կուպերենի երկերի լրիվ ժողովածուն (12 հատոր):