Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2015 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա
Սերբիա Նովակ Ջոկովիչ
Հաշիվ   4–6, 6–4, 6–3, 6–4
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ֆրանսիայի բաց առաջնություն→2016
Տղամարդկանց մենախաղի մրցաշարի հաղթող Ստանիսլաս Վավրինկան
Տղամարդկանց մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից Նովակ Ջոկովիչը

Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2015, թենիսի տղամարդկանց մենախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 7-ը, Փարիզի «Stade Roland Garros» («Ռոլան Գարրոս մարզադաշտ») համալիրում, Ֆրանսիա։

Ռաֆայել Նադալը պաշտպանում էր տիտղոսը, սակայն քառորդ եզրափակիչում պարտություն է կրել Նովակ Ջոկովիչից։

Եզրափակիչում Ստանիսլաս Վավրինկան հաղթանակ է տարել Նովակ Ջոկովիչի նկատմամբ և շահել է Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի իր առաջին տիտղոսը։

2009 թվականից ի վեր Ռաֆայել Նադալը առաջին անգամ չի կարողացել պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։ Պարտությունը իսպանացու համար դարձավ կարիերայում երկրորդ պարտությունը Ֆրանսիայի բաց առաջնությունում և ավարտին է հասցրել Փարիզի գրունտային ծածկույթի վրա նրա 39 խաղից բաղկացած անպարտելի շարքը։ Նախորդ տարիներին Նադալը Ջոկովիչին վեց անգամ հաղթել է ֆրանսիական առաջնությունում, այդ թվում երկու անգամ մրցաշարի եզրափակիչում։

Նովակ Ջոկովիչը առաջին անգամ կարողացավ Ռաֆայել Նադալին հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Եզրափակիչում համաշխարհային դասակարգման առաջին համարին երրորդ փորձից չհանջողվեց հաղթանակ տանել և շահել Կարիրային Մեծ Սաղավարտը։

Մրցաշարի ընթացքում Ստանիսլաս Վավրինկան հաղթել է առաջին և երկրորդ դասակարգվածներին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակը նրա համար դարձել է երկրորդը Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ 2014 թվականին շվեյցարացին հաղթել էր Ավստրալիայի բաց առաջնությունում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերբիա Նովակ Ջոկովիչ (Եզրափակիչ)
  2. Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր (Քառորդ եզրափակիչ)
  3. Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ (Կիսաեզրափակիչ)
  4. Չեխիա Տոմաշ Բերդիխ (Չորրորդ շրջան)
  5. Ճապոնիա Կեյ Նիշիկորի (Քառորդ եզրափակիչ)
  6. Իսպանիա Ռաֆայել Նադալ (Քառորդ եզրափակիչ)
  7. Իսպանիա Դավիդ Ֆերեր (Քառորդ եզրափակիչ)
  8. Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա (Հաղթող)
  9. Խորվաթիա Մարին Չիլիչ (Չորրորդ շրջան)
  10. Բուլղարիա Գրիգոր Դիմիտրով (Առաջին շրջան)
  11. Իսպանիա Ֆելիսիանո Լոպես (Առաջին շրջան)
  12. Ֆրանսիա Ժիլ Սիմոն (Չորրորդ շրջան)
  13. Ֆրանսիա Գաել Մոնֆիլս (Չորրորդ շրջան)
  14. Ֆրանսիա Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Կիսաեզրափակիչ)
  15. Հարավաֆրիկյան Հանրապետություն Քևին Անդերսոն (Երրորդ շրջան)
  16. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Իզներ (Երկրորդ շրջան)
  17. Բելգիա Դավիդ Գոֆեն (Երրորդ շրջան)
  18. Իսպանիա Տոմի Ռոբրեդո (Երկրորդ շրջան)
  19. Իսպանիա Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Երկրորդ շրջան)
  20. Ֆրանսիա Ռիշար Գասկե (Չորրորդ շրջան)
  21. Ուրուգվայ Պաբլո Կուէվաս (Երրորդ շրջան)
  22. Գերմանիա Ֆիլիպ Կոլշրայբեր (Երկրորդ շրջան)
  23. Արգենտինա Լեոնարդո Մայեր (Երրորդ շրջան)
  24. Լատվիա Էռնեստս Գուլբիս (Երկրորդ շրջան)
  25. Խորվաթիա Իվո Կառլովիչ (Առաջին շրջան)
  26. Իսպանիա Գիլիերմո Գարսիա Լոպես (Առաջին շրջան)
  27. Ավստրալիա Բեռնարդ Տոմիչ (Երկրորդ շրջան)
  28. Իտալիա Ֆաբիո Ֆոնինի (Երկրորդ շրջան)
  29. Ավստրալիա Նիկ Կիրգիոս (Երրորդ շրջան)
  30. Ֆրանսիա Ադրիան Մանարինո (Առաջին շրջան)
  31. Սերբիա Վիկտոր Տրոիցկի (Երկրորդ շրջան)
  32. Իսպանիա Ֆերնանդո Վերդասկո (Երկրորդ շրջան)

Հատուկ հրավիրվածներ (WC)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրանսիա Մաքսիմ Ամու (Առաջին շրջան)
  2. Ֆրանսիա Քվենտին Էլիս (Առաջին շրջան)
  3. Ավստրալիա Թանասի Կոկինակիս (Երրորդ շրջան)
  4. Ֆրանսիա Պոլ Անրի Մաթյո (Առաջին շրջան)
  5. Ֆրանսիա Նիկոլա Մայու (Երկրորդ շրջան)
  6. Ֆրանսիա Լուկաս Պուիլ (Առաջին շրջան)
  7. Ֆրանսիա Էդուարդ Ռոժեր Վասելին (Առաջին շրջան)
  8. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրենսիս Տիաֆո (Առաջին շրջան)

Որակավորման մրցաշարի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վրաստան Նիկոլոզ Բասիլաշվիլի (Առաջին շրջան)
  2. Նիդերլանդներ Իգոր Սեյսլինգ (Առաջին շրջան)
  3. Իտալիա Անդրեա Արնաբոլդի (Երկրորդ շրջան)
  4. Շվեդիա Էլիաս Իմեր (Առաջին շրջան)
  5. Ճապոնիա Տարո Դանիել (Առաջին շրջան)
  6. Իտալիա Լուկա Վանի (Առաջին շրջան)
  7. Ճապոնիա Յոսիհիտո Նիշիոկա (Առաջին շրջան)
  8. Շվեդիա Կրիստիան Լինդել (Առաջին շրջան)
  9. Ֆրանսիա Ստեֆան Ռոբեր (Առաջին շրջան)
  10. Բելգիա Կիմեր Կոպեյանս (Առաջին շրջան)
  11. Բելգիա Ժերմեն Ժիգունոն (Առաջին շրջան)
  12. Միացյալ Թագավորություն Կայլ Էդմունդ (Երկրորդ շրջան)
  13. Պորտուգալիա Գաշտան Էլիաշ (Առաջին շրջան)
  14. Գերմանիա Մաթիաս Բահինգեր (Առաջին շրջան)
  15. Ուկրաինա Իլյա Մարչենկո (Առաջին շրջան)
  16. Գերմանիա Միխաել Բերեր (Առաջին շրջան)

Հիմնական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 6 Իսպանիա Ռաֆայել Նադալ 7-5, 6-3, 6-1
3 Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ 7 Իսպանիա Դավիդ Ֆերեր 7-6(4), 6-2, 5-7, 6-1
5 Ճապոնիա Կեյ Նիշիկորի 14 Ֆրանսիա Ժո Վիլֆրեդ Ցոնգա 1-6, 4-6, 6-4, 6-3, 3-6
8 Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 2 Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 6-4, 6-3, 7-6(4)

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 3 Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ 6-3, 6-3, 5-7, 5-7, 6-1
14 Ֆրանսիա Ժո Վիլֆրեդ Ցոնգա 8 Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 3-6, 7-6(1), 6-7(3), 4-6

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 8 Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 6-4, 4-6, 3-6, 4-6

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]