Ալեքսանդր Դոլգոպոլով
| Ալեքսանդր Դոլգոպոլով | |
| Սեռ | Արական |
| Քաղաքացիություն | |
| Բնակվելու վայր | |
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 7, 1988 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 180 սմ |
| Քաշ | 71 կգ |
| Կարիերայի սկիզբ | 2005 |
| Աշխատող ձեռք | աջ |
| Հարված ձախից | երկձեռքանի |
| Մարզիչ | Ջեկ Ռիդեր |
| Պարգևավճար, USD | 2,662 218 |
| Մենախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 87–76 |
| Տիտղոսներ | 2 |
| ամենաբարձր վարկանիշ | 13 (հունվար 16 2012) |
| Ներկայիս վարկանիշ | 19 (սեպտեմբերի 10 2012) |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | 1/4 կիսաեզրափակիչ (2011) |
| Ֆրանսիա | 3–րդ փուլ (2010),(2011) |
| Ուիմբլդոն | 2–րդ փուլ(2010),(2012) |
| ԱՄՆ | 4–փուլ (2011) |
| Զուգախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 18–34 |
| Տիտղոսներ | 1 |
| Ամենաբարձր վարկանիշ | 42 (հունվարի 9 2012) |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | 2–րդ փուլ (2011) |
| Ֆրանսիա | 2–րդ փուլ (2010), (2012) |
| Ուիմբլդոն | 1–ին փուլ (2010) |
| ԱՄՆ | 1–ին փուլ (2010), (2012) |
| Թարմացվել է՝ 2013 թ. փետրվարի 10 | |
Ալեքսանդր Դոլգոպոլով (ուկրաիներեն՝ Олександр Долгополов, ծնվ. 1988, նոյեմբերի 7, Կիև), ուկրաինացի թենիսիստ։
Բովանդակություն |
Կարիերա[խմբագրել]
Դոլգոպոլովը համաշխարհային թենիսում իր կարիերան սկսել է 2005-ին, ամրապնդել իր դիրքերը ITF-ում, այնուհետև ATP-ում և հավաքել բավականաչափ միավորներ Մեծ սաղավարտի մրցաշարերին մասնակցելու համար։ Դրան զուգահեռ երիտասարդ թենիսիստը ազգային հավաքակի կազմում մասնակցել է Դեյվիսի գավաթի մրցաշարին։ 2008-ին Ալեքսանդրի մոտ սկսվում է ճգնաժամային ժամանակաշրջան, վարկանիշային աղյուսակում նրա ցուցանիշները սկսում են իջնել։ Սակայն որոշ ժամանակ անց նա բարելավում է իր դիրքերը՝ բարձրանալով մինչև 200, այնուհետև 100 ամենաուժեղ թենիսիստների շարքերը։
2011-ին ուկրաինական մամուլում սկսում են լուրեր պտտվել, որ Ալեքսանդրը ազգային հավաքականի կազմում չի մասնակցելու Դեյվիսի գավաթի խաղարկությանը, այն պատճառով, որ թենիսի ֆեդերացիան չի կարող բավարարել հավելավճար տալու նրա պահանջը։ Այս խնդիրների պատճառով նա չի մասնակցում նաև Լոնդոնի օլիմպիական խաղերին։
Նվաճումներ[խմբագրել]
- Տղամարդկանց զուգախաղերի արդյունքում 2011 հասել է Մեծ սաղավարտ, Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
- ATP, Թենիսի պրոֆեսիոնալների ասոցացիայի մրցաշարերում երկու անգամ հաղթել է մենախաղի արդյունքում, մեկ անգամ զուգախաղերի արդյունքում։
Լուսանկարներ[խմբագրել]
Արտաքին հղումներ[խմբագրել]
- պաշտոնական կայք (անգլերեն)
- անձնական էջը ATP կայքում (անգլերեն)
- անձնական էջը ITF կայքում (անգլերեն)
- անձնական էջը Դեյվիսի գավաթի կայքում (անգլերեն)