Ֆրանսիական ապուր սոխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիական ապուր սոխով
Ֆրանսիական սոխով ապուրի բաղադրիչները
Ենթատեսակonion soup?
Առաջացման երկիր Ֆրանսիա
 French onion soup Վիքիպահեստում

Ֆրանսիական ապուր սոխով (ֆր.՝ soupe à l'oignon), արգանակ սոխով, պանրով և բոված հացի կտորներով[1]։

Սոխով ապուրի ստեղծման պատմություն և պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխով ապուրները տարածված են եղել դեռ հին ժամանակներից։ Այս ապուրները եղել են հայտնի և տարածված հռոմեական ժամանակաշրջանում։ Ապուր պատրաստելու հիմնական բաղադրիչը՝ սոխը, հասանելի էր և հեշտ էր մշակվում, ինչի շնորհիվ սոխով ապուրը շատ աղքատ ընտանիքների հիմնական կերակուրն էր։

Սոխով ապուրի ժամանակակից տարբերակը եկել է Ֆրանսիայից, 17-րդ դարից։ Այն ժամանակ պատրաստվում էր չոր հացի կեղևից կամ բոված հացի կտորներից, արգանակից, տավարի մսից և թեթև տապակած կամ ամբողջ սոխի գլխից։ Ապուրը ձևավորում էին բոված հացի կտորներով[1]։

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապուրի հաճելի բույրը պայմանավորված է ոչ այնքան արգանակով, որքան շոգեխաշած սոխով։ Շոգեխարշումն այս դեպքում այնպիսի գործընթաց է, որի ընթացքում սոխը դանդաղ եփվելով տապակվում է՝ ձեռք բերելով կարմրագույն ոսկե-շագանակագույն գույն։ Այն պայմանավորված է սոխի մեջ պարունակվող շաքարի պնդացմամբ։ Հաճախ ապուրին հատուկ բարկահամություն տալու համար պատրաստ կերակուրի մեջ մինչ պատրաստելու ավարտն ավելացնում են չոր սպիտակ գինի, կոնյակ կամ խերես՝ ուժեղացնելով բույրը։ Մինչ մատուցելը ապուրը թրմում են փակ կաթսայի մեջ[2]։

Ապուրը պատրաստվում է փոքր անհատական բաժիններով և հաճախ հյուրերին մատուցվում է նույն սպասքի մեջ, որում պատրաստվել է[2]։

Ֆրանսիական ապուր սոխով

Լեգենդ ապուրի ծագման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ֆրանսիական լեգենդի, սոխով ապուրն առաջին անգամ պատրաստել է Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ը[3]։ Մի անգամ ուշ գիշեր թագավորն ուտելու ցանկություն է ունեցել, բայց ոչինչ չի գտել իր որսորդական տանը, բացի սոխից, մի փոքր յուղից և շամպայնից։ Նա խառնել է գտած բաղադրիչները իրար ու եփել, և այդպես առաջացել է առաջին ֆրանսիական՝ սոխով ապուրը[4]։

Ալեքսանդր Դյուման իր «Մեծ խոհարարական բառարանում» (ֆր.՝ Le Grand Dictionnaire de Cuisine) առաջարկել է լեգենդի ավելի ծավալուն՝ «արքայական» տարբերակը. Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Լեշինսկին Վերսալ տանող ճանապարհին Շալոնի պանդոկում համտեսել է այդքան համեղ սոխով ապուրը և խոհարարից պահանջելով ստացել է բաղադրատոմսը, որը նա բերել է իր փեսային՝ Լուի XV-ին[5]։

Ըստ մեկ այլ լեգենդի սոխով ապուրը չափազանց տարածված է եղել փարիզյան շուկաներում։ Աշխատավորներն ու առևտրականները գիշերն ապուրի միջոցով վերականգնում էին օրվա ընթացքում սպառված ուժերը։ Այս սովորույթը հատկապես տարածված է եղել փարիզյան Լես Հալլես շրջանում, որը վերացել է 1971 թվականին։ Էմիլ Զոլան «Փարիզի որովայնը» (ֆր.՝ Le Ventre de Paris) վեպում գրել է Լես Հալլեսի մասին[6]։

Ֆրանսիայի Երրորդ հանրապետության ժամանակ սոխով ապուրը հայտնի է եղել ուտող-խմող մարդկանց շրջանում և համարվել է զարթխումի լավագույն միջոցը։

Ներկայումս սոխով ապուրն առաջարկվում է Փարիզի ռեստորանների մեծ մասում[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Значение словосочетания «французский луковый суп»» (ռուսերեն).
  2. 2,0 2,1 andychef.ru (ռուսերեն) https://andychef.ru/recipes/onion-soup/. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Людковская, Анна (20130206T1600). «Французский луковый суп». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  4. blueberrytulip (2014 թ․ մարտի 13). «Сырно-луковый суп». Ира в мире еды (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «Удивительная история лукового супа». bonduelle.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  6. oleg_lenkov (2013 թ․ մարտի 29). «Гастрономические путешествия. Французский луковый суп». Фото путешествия и размышления. (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Рецепт: французский луковый суп». EcoClub органические продукты (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]