Ֆրանչեսկո Կրիսպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիսպի (Crispi) Ֆրանչեսկո (1818— 1901), իտալական պետական գործիչ, փաստաբան։ 1848—49-ի հեղափոխության մասնակից և Ջուզեպպե Գարիբալդիի համախոհ։

Իտալիայի միավորումից հետո՝ միապետության ջատագով, 1887—91 և 1893— 1896-ին, լինելով պրեմիեր մինիստր, Կրիսպին վարել է դաժան հակադեմոկրատական քաղաքականություն։ Զգտել է ամրապնդել Իտալիայի կապերը եռյակ միության մյուս անդամների հետ։ Իտալիան սկսել է գաղութներ հիմնել Սոմալիում (1889) և Էրիտրեայում (1890)։ Սակայն Եթովպիան զավթելու անհաջող փորձերը (1896) և «երկաթյա բռունցքի» քաղաքականությունը երկրի ներսում Կրիսպիին հարկադրել են հեռանալ քաղաքական ասպարեզից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png