Ֆիննական դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինկա, Լեհաստան

Ֆիննական դանակ, ֆինկա, դանակի հատուկ տեսակ, որը մեծ տարածում է գտել Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակ XX դարի առաջին կեսին։ Ֆինլանդիայից բերվող դանակների (պուուկկո) հայտնիությունը հանգեցրեց նրան, որ ֆիննական են սկսել անվանել ցանկացած դանակ, որն ուներ հարթ շեղբ և կռնակի թեքություն, անկախ արտադրության վայրից։ Ֆինկայի առանձնահատուկ հաջողությունից օգտվում էին խոշոր քաղաքների քրեական շրջապատներում։ Դեռևս 1917 թվականի ռուսական հեղափոխությունից առաջ ձևավորվել են ռուսական ֆիննական դանակի այնպիսի առանձնահատուկ գծեր, ինչպիսիք են կռնակի թեքությունն ու երկայնակի ակոսը դանակի շեղբի վրա, որոնք պարտադիր չէին օրիգինալ պուուկկոյի համար։ Բացի այդ բազմաթիվ ֆինկաների վրա առաջանում է նախատիպի համար խորթ տարր՝ դաստապանի (կոթ) զարգացած ճյուղավորում։

Ֆինկայի օրինակով պատրաստված ժամանակակից դանակ։ «Գյուրզա» ՍՊԸ «ՍԱՐՈ ծալովի դանակների գործարան», Վորսմա քաղաք
«ՆԳԺԿ ֆինկայի» տարբերակներից մեկը։ «Տրուդ» գործարան, գ. Վաչա, 1930-ական թվականներ

Ֆիննական զորքերի կողմից ֆինկա դանակի կիրառումը 1939-1940 թվականների խորհրդա-ֆինլանդական պատերազմ պատերազմի ժամանակ հանգեցրեց նրան, որ բանվորագյուղացիական կարմիր բանակը (ԲԳԿԲ) սկսեց կիրառել НР-40 «Հետախույզի դանակը», որը համարվում էր ֆինկա դանակի տարատեսակ կռնակի թեքությամբ և S-աձև կոթով։ Դանակի հայտնիությունը զորքերում, դրա տարատեսակների զանգվածային արտադրությունը գործարանային և տնայնագործական եղանակներով «հետախույզի դանակի» պատասխանը հանգեցրել է նրա կառուցվածքի և ձևի ամրապնդումը հայրենական դանակային ավանդույթում։

Ֆինկան միշտ մնում էր քրեական շրջապատի մաս, համարվում էր որպես արգելված զենք, որը կիրառվում էր մարգինալ տարրերի կողմից (ի տարբերություն պուուկկոի, որը համարվում էր տնտեսա-կենցաղային գործիք)։ Ֆինկայի՝ քրեական շրջապատում հայտնիության պատճառը ծակող հարվածի ժամանակ շեղբի լավ ներթափանցիուլիություն էր։ Դասական ֆինկայի մոտ դաստապանի բացակայության դեպքում, այն, այնուամենայնիվ, հուսալիորեն պահվում է ձեռքի մեջ, քանի որ կոթի հիմքով հենվում է ձեռքի ափի մեջ՝ դա այդպես կոչվող «ֆիննական բռնվածք»-ն է։ Ի դեպ, մի շարք էթնիկական դանակների վրա, որոնք այդ թվում օգտագործվում են որպես մարտական, դաստապանը, որպես այդպիսին, բացակայում է։

…И тебе в вечернем синем мраке

Часто видится одно и то ж:
Будто кто-то мне в кабацкой драке
Саданул под сердце финский нож…

Սերգեյ Եսենին, Նամակ մորը (1924 թ.)

«В конце концов люди больше всего пугаются непонятного. Я сам когда-то был мистиком-одиночкой и дошел до такого состояния, что меня можно было испугать простым финским ножом. Да, да.»
Իլֆ և Պետրով, «Ոսկե հորթը», 1931 թ.

«Так поражает молния, так поражает финский нож!»
Միխայիլ Բուլգակով, «Վարպետը և Մարգարիտան» (1929—1940 թթ.)

«Особая рота — особый почёт для сапёра.

Не прыгайте с финкой на спину мою из ветвей.
Напрасно стараться, я и с перерезанным горлом
Увижу сегодня рассвет до развязки своей…»

Վլադիմիր Վիսոցկի, «Սև բաճկոններ»

Ֆիննական դանակների անօրինականությունը ընդգրկված էր ՌԽՖՍՀ Քրեական Օրենսգրքում 1935 թվականից.

Արգելել դաշույնների, ֆիննական դանակների և նմանատիպ սառը զենքերի արտադրությունը, պահպանումը, վաճառքը և կրելը առանց ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի սահմանված կարգով թույլտվության։
Հոդված 182

«Ապօրինի» դանակների արտադրությունը հատկապես լայնորեն ծավալվել է բանտերում, ֆինկան դարձել էր «բանտարկյալների դանակ»։ Ավանդույթի մեջ են մտել կազմածո կոթեր տարբեր գույնի նյութերից։

Ի սկզբանե արգելված սառը զենքերի ցուցակից ֆիննական դանակը փորձագետների խորհրդով հանվել է միայն 1996 թվականին ՌԴ Գերագույն դատարանի Պլենումի № 5 որոշմամբ, սակայն կարող է ցանկացած պահին ճանաչվել արգելված փորձաքննությունից հետո։

Ավանդական ռուսական ֆիննական դանակների հանդեպ հետաքրքրություն է առաջացել արտադրողների մոտ 20-21-րդ դարերում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александр Марьянко. Финский нож на гранях времён.-М.։ ООО «Издательский Дом Рученькиных». 2007.-176 с ISBN 5-93369-216-6
  • Мазур В. Финка, блатная легенда // Братишка։ Ежемесячный журнал подразделений специального назначения. — М.։ ООО «Витязь-Братишка», 2013. — № 6. — С. 32-35.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]