Ֆիլիպ Ասթլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Ասթլեյ
Philip Astley
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8,1742թ
ԾննդավայրՆյուքասլ-անդեր-Լայմ, Մեծ Բրիտանիա
Մահացել էհոկտեմբերի 20, 1814թ
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսի
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՔաղաքացիությունԲրիտանիա
ԱզգությունԱնգլիացի
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունsquire և կրկեսի դերասան
Գործունեությունձիավարություն, կրկես
ԱմուսինՓեթի Զոնս
ԵրեխաներJohn Conway Philip Astley?[1]
 Philip Astley Վիքիպահեստում

Ֆիլիպ Ասթլեյ (հունվարի 8, 1742 թ., Նյուքասլ-անդեր-Լայմ, Մեծ Բրիտանիա - հոկտեմբերի 20 1814 թ., Փարիզ, Ֆրանսիա), անգլիացի ձիավար, կրկեսի սեփականատեր և գյուտարար, հայտնի է որպես «ժամանակակից կրկեսի հայր»[2]։ Ժամանակակից կրկեսը, որպես երաժշտություն, վարժեցված կենդանիներ, ակրոբատներ և ծաղրածուներ ներառող զվարճանքի վայր առաջին անգամ հանդիպում է Ասթլեյի Ամֆիթատրոնում` ձիավարության դպրոց, որը հիմնել է Ֆիլիպ Ասթլեյը 1768 թվականին Լոնդոնում ունեցած իր հաջողություններից հետո[3]։

Ասթլեյը և նրա կինը` Փեթի Զոնսը իրենց առաջին կրկեսային ներկայացումը ցուցադրել են 1768 թվականի ապրիլի 4-ին[4]։ Ձիավարությունից բացի ցուցադրվել է սուսերամարտ և թրերով հնարքներ։ Առաջին ներկայացումները եղել են բացօթյա և անցկացվել Ha'penny Hatch դաշտում, որը գտնվում է Լոնդոնի Լամբեթ շրջանում` ներկայիս Վաթեռլո կայարանի մոտ։ Ասթլեյները հանդես են եկել նաև Լոնդոնի այլ վայրերում։ Ասթլեյն ցուցադրում էր իր հնարքները շրջանաձև ասպարեզում, թեպետ Ասթլեյը իր ներկայացումներում երբեք չի կիրառել «Կրկես» բառը։ Այս շրջանաձև ասպարեզը Ասթլեյը անվանում էր Astley's 'Ride' կամ 'the Circle', որը նախապես ունեցել է 19 մետր տրամագիծ։ Ավելի ուշ, շրջանի տրամագիծը իջեցվել է 13 մետր, որը կիրառվում է կրկեսների կողմից մինչ օրս։

Երկու տարի շրջագայելուց և ոչ մեծ կարողություն կուտակելուց հետո նա վարձակալեց մշտական տարածք Վեսթմինսթերյան Կամրջի մոտ[5] և հանդիսատեսի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծեց։ 1770 թ. նա իր ելույթների միջև եղած դադարները լցրեց ակրոբատներով, ձեռնածուներով, ծաղրածուներով և լարախաղացներով, ինչը հանդիսացավ այնօրինակ ներկայացման նախատիպը, որն այսօր հայնտի է «կրկես» անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. The book of days: A miscellany of popular antiquities in connection with the calendar, including anecdote, biography, & history, curiosities of literature and oddities of human life and character. p. 474. Robert Chambers, ed. 1864.
  3. Schechter, Joel (2001). The Pickle Clowns: New American Circus Comedy. p. 11. Southern Illinois University Press.
  4. Kwint, Marius. "Astley, Philip". Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/821.
  5. Доминик Жандо,"История мирового цирка", стр. 12