Ֆերենց Հելբինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերենց Հելբինգ
հունգ.՝ Helbing Ferenc
Ծնվել էդեկտեմբերի 25, 1870(1870-12-25)[1]
ԾննդավայրՆովե Զամկի, Սլովակիա
Վախճանվել էհունվարի 28, 1958(1958-01-28)[1] (87 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ, նկարիչ և վիմագրող
 Ferenc Helbing Վիքիպահեստում

Ֆերենց Հելբինգ (հունգ.՝ Helbing Ferenc, դեկտեմբերի 25, 1870(1870-12-25)[1], Նովե Զամկի, Սլովակիա - հունվարի 28, 1958(1958-01-28)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի գրաֆիկական նկարիչ, վիմագիր, գեղանկարիչ, պատկերազարդող, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի հունգարական թղթադրամը 1000 կրոն անվանական արժեքով։ Հեղինակ՝ Ֆերենց Հելբինգ
Ֆերենց Հելբինգի որմնանկարը Միշկոլցի հյուրանոցում

1892 թվականին Ֆերենցը սկսել է գեղարվեստական գործունեությունը։ Սկզբում զբաղվել է վիմագրությամբ, այնուհետև ուսումնասիրել է գրաֆիկան և կիրառական արվեստ, աշխատել է տպարանում[2][3]։

Հետագայում նա զբաղվել է գրաֆիկական ձևավորմամբ և պատրաստել մի քանի խոշոր պաստառ կլասիցիզմի և էկլեկտիզմի ոճով՝ օգտագործելով պլաստմասսա, դասական ձևավորում և ոսկյա կամ ներկված ֆոներ։

1906 թվականից Հելբինգը դասավանդել է գրաֆիկայի դպրոցում, այնուհետև կիրառական արվեստի դպրոցում (1910 թվականից) և Գեղարվեստի ակադեմիայում (մինչև 1936 թվականը)[4]։ 1927-1936 թվականներին ղեկավարել է կերպարվեստի դպրոցը։

Ժամանակի ընթացքում մշակել է սեփական գրաֆիկական ոճը, ինչի շնորհիվ դարձել է հունգարական կերպարվեստի առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը, եղել է հունգարական առևտրային գրաֆիկայի առաջնամարտիկը։

Եղել է նաև գրքի նկարազարդող, գեղանկարիչ, բազմաթիվ պաստառների, փոստային նամականիշների հեղինակ։ Նա ստեղծել է վիտրաժներ և ֆրեսկոներ (օրինակ՝ Լիլաֆյուրեդի Palace Hotel-ում, Միշկոլցի հյուրանոցում)։

Նրա հեքիաթային, մոդեռն ոճի խորհրդանշական ստեղծագործությունները նման են Վիեննական սեցեսսիոնիզմի ավստրիացի և հունգարացի վարպետների աշխատանքներին։ Նրա որոշ գործեր բավականին էրոտիկ են, ներկայացնում են դիվային կնոջ իդեալական կերպարը, ինչը շատ տարածված էր այդ ժամանակաշրջանում։ Իր գրաֆիկական աշխատանքների, նկարազարդումների, գրքապիտակների, էքսլիբրիսների մեջ նկարիչը հաճախ է օգտագործել ճոխ զարդարանքներ և ծաղկային մոտիվներ։ Նա նկարել և ձևավորել է բազմաթիվ հունգարական թղթադրամներ։

Ֆերենց Հելբինգը մի քանի արդյունաբերական և տպագրական մրցույթների մասնակից է, կիրառական արվեստի և գրաֆիկայի բնագավառում բազմաթիվ հունգարական և արտասահմանյան մրցանակների դափնեկիր։ Նրա որոշ աշխատանքներ այժմ կարելի է տեսնել Հունգարիայի ազգային պատկերասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Томкович Е. А. Домашняя литография. Руководство по автографии и перепечатыванию для канцелярий. — СПб.,1893
  3. Справочник полиграфиста — A
  4. Новый энциклопедический словарь изобразительного искусства. — Т. V, 2006. — С. 114

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Հելբինգ» հոդվածին։