Ֆեոդոր Պուստովոյտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Պուստովոյտով
Ծնվել էփետրվարի 12, 1912(1912-02-12)
ԾննդավայրՆովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 16, 1989(1989-01-16) (76 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ֆեոդոր Ստեպանովիչ Պուստովոյտով (ռուս.՝ Фёдор Степанович Пустовойтов, փետրվարի 12, 1912(1912-02-12), Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 16, 1989(1989-01-16), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Ստեպանովիչ Պուստովոյտովը ծնվել է 1912 թվականի փետրվարի 12-ին Չեռնիգովի նահանգի Նովոզիբկով քաղաքում, բանվորական ընտանիքում։ 1930 թվականին մանկավարժական թեքումով միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Դոնի Ռոստովի գեղարվեստամանկավարժական տեխնիկում։ 1932 թվականին Ռոստովի տեխնիկումից տեղափոխվել է Լենինգրադի համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական դասարաններ, որոնք ավարտելուց հետո 1935 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետի առաջին կուրս։ Սովորել է Պավել Նաումովի, Միխայիլ Բերնշտեյնի, Հենրիխ Պավլովսկու, Ալեքսանդր Օսմյորկինի մոտ։ 1941 թվականին ավարտել է ինստիտուտը Ա. Օսմյորկինի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորման շնորհմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է  «Վերադարձ աշխատանքից» (ռուս.՝ «Возвращение с работы») նկարը[2]։

Պատերազմից հետո աշխատել է որպես շրջանային թերթի աշխատակից, ավագ դպրոցի ուսուցիչ, ՀամԿ(բ)Կ Վսևոլոժսկի շրջանային կոմիտեի կուսկաբինետի նկարիչ։ 1942 թվականի օգոստոսին զորակոչվել է բանակ։ 220-րդ տանկային բրիգադի կազմում կռվել է Լենինգրադի, Մերձբալթյան և 2-րդ Բելառուսական ճակատներում որպես աշտարակային հրաձիգ և Տ-34 տանկային ռադիստ։ Մասնակցել է Պուլկովոյի, Պսկովի ճակատամարտերին, Մերձբալթիկայի և Լեհաստանի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով։ Զորացրվել է կրտսեր սերժանտի աստիճանով։

1946 թվականին Ֆեոդոր Պուստովոյտովը դարձել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։ 1948 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է ժանրային նկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ[3]։ 1946-1959 թվականներին Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարանում գեղանկարչություն և նկարչություն է դասավանդել։ Երկարամյա մանկավարժական գործունեության համար պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով։

Մահացել է 1989 թվականի հունվարի 16-ին Լենինգրադում՝ կյանքի 77-րդ տարում։

Ֆեոդոր Պուստովոյտովի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում և արտասահմանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С. 107.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 55.
  3. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С. 22.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.135.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.22.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.107.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.55.