Ֆեթուլլահ Գյուլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեթուլլահ Գյուլեն
թուրքերեն՝ Fethullah Gülen
 
Մասնագիտություն՝ հասարակական ակտիվիստ, Q2507544? և գրող
Դավանանք իսլամ և սուննի իսլամ
Ծննդյան օր ապրիլի 27, 1941(1941-04-27)[1][2][3] (82 տարեկան)
Ծննդավայր Կարին, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա և  ԱՄՆ
Ի ծնե անուն թուրքերեն՝ Muhammed Fethullah Gülen
 
Կայք՝ fgulen.com
 
Ինքնագիր Изображение автографа

Ֆեթհուլլահ Կյուլեն (թուրքերեն՝ Fethullah Gülen, ապրիլի 27, 1941(1941-04-27)[1][2][3], Կարին, Թուրքիա), թուրք գրող[4], նախկին իմամ և քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ, գրողների և լրագրողների ֆոնդի պատվավոր նախագահ[5]։ Նա համարվում է ստեղծողն և նախաձեռնողը «Հիզմեթ» շարժմանը[6]։ Ներկայումս նա ապրում է ԱՄՆՓենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում։ Քաղաքական վտարանդի է[7][8][9]։ Գյուլենի կողմնակիցները նրան անվանում են «Հոջա էֆենդի» (պարոն ուսուցիչ)։ Գյուլենը 2008 թվականին դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մտավորականը՝ համաձայն Prospect և Foreign Policy ամսագրերի[10]։ 2009 թվականից մտնում է 500 ամենաազդեցիկ մուսուլմանների շարքում (2013 թվականի տվյալներով 11-րդը)[11]։ 2013 թվականին նա ներառվել է «աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը» ըստ Time ամսագրի[12][13][14]։

Գյուլենի մոտեցումները առկա խնդիրներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհիկացում և շարիաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեթուլլահ Գյուլենը 2016թ

Գյուլենը քննադատում է լաիցիզմը որպես քաղաքականության, որը գնում է դեպի ռեդուկտիվ մատերիալիզմի փիլիսոփայության։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ իսլամը և դեմոկրատիան համատեղելի են[15]։ Գյուլենի կարծիքով շարիաթին են առնչվում և կրոնական արժեքները, և նամազը, ուրազան, զյաքաթը, հաջը, ընտանեկան և անձնական հարաբերությունները, կյանքի տարբեր ասպեկտները։ «Ժամանակակից դեմոկրատական հանրապետություններում ոչ ոք չի խանգարում զբաղվել այդպիսի գործերով, որոնք կազմում են իսլամի և շարիաթի ավելի քան 95%-ը։ Եվ միայն 4-5 %-ն է առնչվում իշխանությանը և իրավունքին։ Սա առանձին անհատների մտահոգությունը չէ, այլ նրանց, ովքեր կառավարում են։ Իսլամի ընդդիմադիրները հենց այդ 4-5%-ը փորձում են ներկայացնել որպես ամբողջ շարիաթ»[16]։

Թուրքիա և Եվրամիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլենը հավանություն տվեց Թուրքիայի անդամակցմանը ԵՄ-ին` նշելով, որ դրանից չեն տուժի կողմերից ոչ մեկը, այլ միայն կշահեն։

Կնոջ դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլենի հայացքները կնոջ իրավունքների նկատմամբ «պրոգրեսիվ» են, բայց «ժամանակակից կին պրոֆեսիոնալները Թուրքիայում հեռու են այն բանից, որ նրանց ընդունեն որպես իրավահավասար»[17]։ Գյուլենը նշում է,որ իսլամը փրկել է կանանց, «նրանք ընդհանրապես չեն փակվել իրենց տներում և ... երբեք չեն ճնշվել»։ Նա նշում է, որ «արևմտյան տիպի ֆեմինիզմը … որը ամբողջությամբ լցված է ատելությամբ տղամարդկանց նկատմամբ, դատապարտված է կործանման, ինչպես մնացած բոլոր հեղափոխական շարժումները»[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. «Список трудов Фетхуллаха Гюлена на его официальном веб-сайте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  5. «Хронология жизни Фетхуллаха Гюлена на его официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Ответы на вопросы о движении «Хизмет» — веб-проект Фонда писателей и журналистов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  7. Williams, Paul L. «A visit to the Pennsylvania fortress of „The World’s most Dangerous Islamist“»
  8. Stakelbeck, Eric «The Gülen Movement: A New Islamic World Order?»
  9. Berlinski, Claire «Who Is Fethullah Gülen?» Արխիվացված 2014-08-16 Wayback Machine
  10. top 100 public intellectual poll Արխիվացված 2009-09-30 Wayback Machine"
  11. The 500 Most Influential Muslims
  12. «100 Most Influential People for 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  13. Гюлен: основания для надежды. Журнал Родина, № 5, 2009 год.“
  14. «the 500 most powerful people in the world». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  15. Интервью газете «Казахстанская правда» от 15 сентября 2006 года.(չաշխատող հղում)
  16. «Fethullah Gülen Web Sitesi — Devlet ve Şeriat». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  18. «Fethullah Gülen's Official Web Site — Women Confined and Mistreated». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթուլլահ Գյուլեն» հոդվածին։