Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձան (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձան
ԵրկիրԱվստրիա
ՏեղագրությունՎիեննա
Հիմնադրման թվականՕգոստոսի 19, 1945
Քարտեզ
Քարտեզ
Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձանը Վիքիպահեստում

«Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձան» (առավել հայտնի է որպես Խորհրդային բանակի հերոսների հուշարձան անունով), Խորհրդային բանակի՝ Ավստրիան մտած զինվորների հիշատակին նվիրված հուշարձան։ Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում։ Հուշարձանը բացվել է 1945 թվականի օգոստոսի 19-ին։ Ըստ հուշարձանի տեղեկատվական ցուցանակի՝ հեղինակներն են քանդակագործ Մ.Ա. Ինտեզարյանը և ճարտարապետ Ս.Գ.Յակովլևը[1]։

1945 թվականի հոկտեմբերին Ուկրաինական 2-րդ և 3-րդ ճակատի զորքերը Գլխավոր շտաբի կողմից Վիեննայի վրա հարձակվելու հրաման են ստանում՝ ռազմավարական և դաշնակիցների հետ հետպատերազմյան բանակցություներում ծանրակշիռ դիրքեր ունենալու նպատակով[2]։

Վիեննայի հարձակողական գործողությունը սկսում է 1945 թվականի մարտի 16-ին և նույն թվականի ապրիլի 14-ի լարված փողոցային մարտերից հետո քաղաքը գրավվում է[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսակլոր, սպիտակ մարմարե սյունաշարը մասամբ շրջապատում է Կարմիր Բանակի զինվորի 12 մետր բարձրություն ունեցող հուշարձանը։ Կարմիր Բանակի զինվորներին նվիրված հուշարձանը Վիեննայում կանգնեցվել է ի հիշատակ 17 հազար խորհրդային զինվորներին[3], ովքեր զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վիեննայի համար մղված մարտում[1]։

Հուշարձանն ներառում է հաղթական կամարը և Շպագինի հրացանը կրծքին զինվորի արձանը։ Զինվորը կրում է ոսկե սաղավարտ, ձեռքին բռնել է ԽՍՀՄդրոշը և ոսկեգույն խորհրդային զինանշան։ Հուշարձանի պատվանդանը հնգանկյան ձև ունի։ Պատվանդանի հետևի կողմում, որը Շվարցենբերգպլաց հրապարակի կողմում է, ԽՍՀՄ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար Ի.Վ. Ստալինի 1945 թվականի ապրիլի 13-ին Վիեննան գրավելու մասին հրամանն է փորագրված։ Հուշարձանի երկու կողային մասերում Վիեննայի համար մարտում ընկած խորհրդային զինվորների ու սպաների անուններն են փորագրված։ Պատվանդանի հետնամասի կողմերից մեկում ներկայացված է 1943 թվականի խմբագրության ԽՍՀՄ պետական հիմնի երկրորդ մասը, ինչպես նաև Գերմանիայի դեմ տարած հաղթանակի առթիվ Ի.Վ. Ստալինի 1945 թվականի մայիսի 9-ի ելույթից մի հատված[1]։

Ռուսաստանի կետնրոնական բանկի կողմից 2016 թվականին թողարկված հուշադրամ, որի վրա պատկերված է Վիեննաում գտնվող ԽՍՀՄ զինվորների հուշարձանը

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի պահպանության և խնամքի պարտականությունները ներառվել են Ավստրիայի Հանրապետության հետ կքված պետական պայմանագրում (հոդված 19), որը ստորագրվել է 1955 թվականին՝ հակահիտլերյան դաշինքի անդամ երկրների և Ավստրիայի կառավարության միջև, և որով Ավստրիային անկախություն է տրվել։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 23-ին անհայտ անձինք հուշարձանի պատվանդանին սև ներկ են լցրել[4]։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեպքի առիթով բողոքի նոտա է հղել Ավստրիայի կառավարությանը[5]։

Դրամագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2 միլիոն նմուշով թողարկել է «Գերմանա-ֆաշիստական զավթիչներից խորհրդային զորքերի ազատագրած քաղաքները՝ պետությունների մայրաքաղաքները» շարքից Նացիստական Գերմանիայից Վիեննայի ազատագրմանը նվիրված է 5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամ, որի դիմերեսին պատկերված է ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների պատվին կանգնեցված հուշարձանը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Heldendenkmal der Roten Armee.(գերմ.)
  2. 2,0 2,1 Glantz, David, The Soviet-German War 1941-1945 Արխիվացված 2011-07-09 Wayback Machine Clemson University, October 11, 2001. Retrieved April 2, 2011.(անգլ.)
  3. Chernov, Sergey, Austrian Capital Preserves Imperial Ambience Արխիվացված 2016-10-23 Wayback Machine, The St. Petersburg Times, January 26, 2010.(անգլ.)
  4. «В Вене неизвестные облили черной краской памятник советскому Воину-освободителю». ТАСС. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.(ռուս.)
  5. «МИД РФ направил ноту протеста Австрии в связи с осквернением мемориала советским воинам». RT. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.(ռուս.)
  6. «Вена. 13.04.1945 г.». Центральный банк России.(ռուս.)