ԽՍՀՄ դրոշ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
ԽՍՀՄ դրոշը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական դրոշն է եղել 1923 թվականից մինչև այդ պետության փլուզումը։ Դրոշն իրենից ներկայացնում էր կարմիր ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ։ Վերևի ձախ անկյունում՝ խաչաձևված մուրճի և մանգաղի ոսկեգույն պատկերն է, իսկ մուրճ և մանգաղի վերևում՝ հնգաթև աստղ։ Կարմիր գույնը խորհրդանշում է միջազգային կոմունիստական շարժումը («բանվորների և գյուղացիների թափած արյունը»), մուրճը՝ բանվոր դասակարգը, իսկ մանգաղը՝ գյուղացի դասակարգը։