Ֆանի Բրեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանի Բրեյթ
շվեդ.՝ Fanny Brate[1]
Ի ծնեշվեդ.՝ Fanny Ingeborg Matilda Ekbom
Ծնվել էփետրվարի 26, 1861(1861-02-26)[2][3][4][…]
ԾննդավայրՀորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5]
Վախճանվել էապրիլի 24, 1940(1940-04-24)[2][6][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրԷնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2][6][3][…]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոնստֆակ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրմարդու ձևի գեղանկարչություն[2] և ժանրային նկարչություն[2]
Թեմաներwomen's suffrage in Sweden?[1]
Ուշագրավ աշխատանքներA Day of Celebration? և The Old Blind Woman?
ՀայրJohan Frans Gustaf Oskar Ekbom?[7][4]
ՄայրHenriette Alexandrine Dahlgren?[4][7]
ԱմուսինErik Brate?[2][8][9]
ԶավակներTorun Munthe?[9]
 Fanny Brate Վիքիպահեստում

Ֆանի Ինգեբորգ Մատիլդա Բրեյթ (շվեդ.՝ Fanny Brate, փետրվարի 26, 1861(1861-02-26)[2][3][4][…], Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5] - ապրիլի 24, 1940(1940-04-24)[2][6][3][…], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2][6][3][…]), շվեդ նկարչուհի, նրա գործերը գովաբանում են ընտանեկան կյանքի իդիլիան։ Ֆանի Բրեյթի նկարները ստեղծվել են շվեդ նկարիչ Կառլ Լարսոնի ազդեցության ներքո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանի Բրեյթի հայրը Ջոն Ֆրեդերիկ Օսկար Էկբոմն էր (անգլ.՝ Johan Fredric Gustaf Oscar Ekbom), որը ծառայում էր Վեստերգյոտլանդի դուքս Կարլ Շվեդացուն։ 1880 թվականին՝ տասնութ տարեկան հասակում, նա ընդունվել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ 1887 թվականին ուսումնական շրջագայություն է կատարել դեպի Փարիզ։ 1889 թվականին ճանապարհորդել է Գերմանիա, Դանիա, Նորվեգիա, Անգլիա, Ավստրիա և Իտալիա։

1887 թվականին Ֆանին ամուսնացել է Էրիկ Բրեյթի հետ (1857-1924)։ Նրանք ունեցել են չորս դուստր՝ Աստրիդ (1888-1929), Թորուն (1891-1993), Ռագնհիլդ (1892-1894), Ինգեգերդ (1899-1952)։ Ամուսնանալով՝ նա ստիպված է եղել թողնել նկարչությունը, բայց շարունակել է իր մասնակցությունը Շվեդիայի արվեստի աշխարհում՝ որպես այլ նկարիչների հովանավոր։

1891 թվականին Բրեյթը դարձել է Svenska Konstnärernas Förening Նկարիչների ասոցիացիայի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տոնակատարության օրը» (կտավ, յուղաներկ, 1902)

Նկարչուհին աշխատել է բնանկարի, ինտերիերի նկարչության, նատյուրմորտի, դիմանկարի ժանրերում։

Ամենահայտնի աշխատանքը Namnsdag («Տոնակատարության օրը») նկարն է, որը ստեղծվել 1902 թվականին։ Ներկայումս այն պահվում է Շվեդիայի ազգային թանգարանում։ Նրա լավագույն աշխատանքներից են «Կույր ծեր կին» (1903), «Ազատ րոպե» և այլ աշխատանքներ։

Ֆանի Բրեյթը նրբանկատ մանկական հոգեբան է, նրա նկարներում երեխաները խաղում են, հոգ տանում այլ երեխաների համար, վիճում, ոգևորությամբ նկարում։ Դրանցում կարելի է գտնել այնպիսի գծեր, որոնք հիշեցնում են նկարիչ Էժեն Կարիերի ինտիմ ֆրանսիական դիմանկարը, պատմություններ շվեդ նկարիչ Կարլ Լարսոնի ընտանեկան կյանքից։

1943 թվականին Շվեդիայի ազգային թանգարանում տեղի է ունեցել նկարչի անձնական ցուցահանդեսի բացումը, որին ներկայացվել են նրա ստեղծագործություններից 126-ը։ Ֆանի Բրեյթը նկարել է յուղաներկով և ջրաներկով։ Նրա աշխատանքները, որոնք ցույց են տալիս 19-րդ դարում Շվեդիայում մարդկանց կյանքը, երկրի մշակութային ժառանգության կարևոր տարրեր են[10]։

Ներկայումս Բրեյթի նկարները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում, Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում, Հյուսիսային երկրների թանգարանում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցուցահանդես Müsse el Grinden, Արվեստի միջազգային ցուցահանդես, Մյունխեն, 1892
  • Ստոկհոլմի ցուցահանդես, 1897
  • Ցուցահանդես Մեծ արվեստի ցուցահանդեսում, Բեռլին, 1900
  • «Կանանց արվեստ» շվեդ նկարիչների ասոցիացիայի ցուցահանդես, 1909
  • «Նրանք գնացին Փարիզ» ցուցահանդես՝ Liljevalchs konsthall պատկերասրահում

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանի Բրեյթ» հոդվածին։