Ֆագոտ (հակատանկային դիվիզիոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆագոտ (այլ կիրառումներ)
Ֆագոտ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ

Ֆագոտ, ՊԲ ստորաբաժանում, կազմավորվել է 1992 թ.-ի սեպտեմբերին՝ Քրիստափոր Իվանյանի ջանքերով ստեղծված հակատանկային վաշտի (հրամանատար՝ Վ. Հայրիյան) հիմքի վրա։ 1993 թ.-ի սեպտեմբերի 1-ին դիվիզիոնը ներառվել է հրետանային զորամասի կազմի մեջ։ Համալրված էր հակատանկային կործանիչ հրետանիով, հակատանկային հաստոցավոր նռնականետներով, հետևակի մարտական մեքենաներով և հակատանկային ժամանակակից կայանքներով։ Դիվիզիոնի 6 ստորաբաժանումները մասնակցել են Լաչինի, Քելբաջարի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Աղդամի ուղղություններում հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, ԼՂՀ պաշտպանական բոլոր գոտիներում մղված ռազմական գործողություններին։ 1992–1994 թթ.-ին դիվիզիոնը ոչնչացրել է հակառակորդի ավելի քան 100 միավոր տանկ և տարբեր տեսակի զրահամեքենաներ։ Հատկապես կարևորվել են դիվիզիոնի Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերը, Ֆիզուլիի կրակակետերի ճնշման ռազմական գործողությունները։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ն. Բեգլարյանը, Վ. Հայրիյանը, Ժ. Զաքարյանը և ուրիշներ։ Դիվիզիոնից ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են հրամանատարներ Ն. Բեգլարյանը (ոչնչացրել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա) և Վ. Մարգարյանը (հետմահու)։ Զոհվել է 4 ազատամարտիկ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 38։