Օֆենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օֆենբուրգ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է1148 թ.
Մակերես78,37 կմ²
ԲԾՄ163 մետր
Բնակչություն61 670 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ0781
Փոստային դասիչ77601–77656
Ավտոմոբիլային կոդOG
Պաշտոնական կայքoffenburg.de
Օֆենբուրգ (Գերմանիա)##
Օֆենբուրգ (Գերմանիա)

Օֆենբուրգ (գերմ.՝ Offenburg, ալեմանյան բարբառ՝ Offäburg), քաղաք Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում։ Տեղակայված է Ստրասբուրգ քաղաքից 20 կմ հարավ-արևելք՝ Հռենոս գետի շրջակայքում[3]։ Օֆենբուրգը Օրտենաու մարզի վարչական կենտրոնն է ու ամենախոշոր քաղաքը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆենբուրգը տեղակայված է Կարլսրուե (գտնվում է 66 կմ հյուսիս) և Ֆրայբուրգ (գտնվում է 54 կմ հարավ) քաղաքների գրեթե կենտրոնում։ Քաղաքն անվանում են «Շվարցվալդի դարպասներ», քանի որ գտնվում է Հռենոս գետի հովտում՝ Կինցիգ գետի գետաբերանի մոտ։ Կինցիգը, դուրս գալով Շվարցվալդից, հարավ-արևելքից մոտենում է քաղաքին Էլգերսվայեր մարզից ոչ հեռու, հոսում է քաղաքի կենտրոնական հատվածով՝ Բյուլ և Վայեր մարզերի միջով, այնուհետև Գրիզհայմ մարզով հոսում դեպի Հռենոսի կողմ[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մասին առաջին փաստագրական հիշատակումները թվագրվել են 1148 թվականին։ Արդեն 1240 թվականին Օֆենբուրգը հիշատակվում է որպես կայսերական քաղաք։ Այդ կարգավիճակը պահպանվել է մինչև 19-րդ դար։ 1689 թվականին Ֆրանսիայի և Հռոմեական Սրբազան Կայսրության միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ քաղաքը գրեթե ամբողջովին ավերվեց։

1803 թվականին Օֆենբուրգը կորցրեց կայսերական անկախ քաղաքի իր երբեմնի կարգավիճակը և ներառվեց Բադեն կուրֆյուրստության կազմում։ Այդ Ժամանակ Օֆենբուրգը տեղական վարչական կենտրոնն էր, ավելի ուշ՝ շրջանային վարչության։

«Ձկների շուկա» և «Դեղատուն»

Բադենյան հեղափոխության նախօրեին՝ 1847 թվականի սեպտեմբերի 12-ին, «Զելմեն» հյուրանոցում հեղափոխականների ժողովի ժամանակ ներկայացվեցին Բադենի բնակիչների պահանջները։ Կարլսբադյան համաձայնագրի մերժման հետ մեկտեղ նրանք նաև ձևակերպել էին հիմնական իրավունքները և մարդու իրավունքները, ինչպիսիք են մամուլի ազատությունը և պրոգրեսիվ եկամտահարկը։

1848 թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ Օֆենբուրգյան երկրորդ ազգային հավաքը, որին մասնակցում էր 20 000 հոգի։ Նրանք հաստատեցին և ընդարձակեցին 1847 թվականի պահանջները։ Բացի այդ, ավելացվեց յուրաքանչյուր համայնքում «հայրենիքի շրջանակ» կազմակերպելու պահանջը, որի խնդիրները ներառելու էին քաղաքացիների սպառազինությունը, քաղաքական և ընդհանուր կրթությունը, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության վերահսկողությունը։ Այս պահանջը մոռացված չմնաց։ Համեստ հաշվարկներով մեկ տարի անց արդեն գոյություն ուներ 420-430 ազգային շրջանակ, որոնց մասնակիցների թիվը 35-40 հազար էր։ Սպորտային, խմբային և հրաձգային շրջանակների հետ մեկտեղ նրանք հասան բնակչության քաղաքական հավաքագրման այնպիսի մակարդակի, որն իր նմանը չուներ Բադենի պատմության մեջ։ 1849 թվականի մայիսի 12-13-ին՝ ազգային շրջանակների առաջին հանդիպմանը, ժողովրդավարական ուժերը հավաքվեցին Ռաշտատտում՝ «Բադենյան Բեթղեհեմում», որտեղ գտնվում էր ազգային շրջանակների կենտրոնական կոմիտեն։ Հենց այդտեղ խռովություն սկսվեց Բադենի զորքերի միջև, որոնք մայիսի 13-ին ներկայացան Կարլսրուե, որպեսզի իշխանությունը իրենց ձեռքը վերցնելով՝ գլխավորեն առաջին հանրապետական-ժողովրդավարական կառավարությունը գերմանական հողի վրա։

1939 թվականին Օֆենբուրգը դարձավ շրջանային վարչությունից կազմավորված Օֆենբուրգ շրջանի վարչական կենտրոնը։

1930-ական թվականների վերջին քաղաքի բնակչության թիվը գերազանցում էր 20 000-ը։ Այդ ամենի արդյունքում 1956 թվականի ապրիլի 1-ին Բադեն-Վյուրթեմբերգի «Համայնքների մասին» օրենքի ընդունման հետ մեկտեղ՝ Օֆենբուրգը ճանաչվեց համայնքի ամենամեծ քաղաքը։

1940 թվականի հոկտեմբերի 22-ին Օֆենբուրգից վերջին հրեաներին աքսորեցին Գյուրսի համակենտրոնացման ճամբար։

1970-ականների սկզբին համայնքային բարեփոխումների շրջանակներում նախկինում անկախ 11 համայնքները ներառվեցին քաղաքի կազմում։ Այդ կազմափոխություններից հետո Օֆենբուրգը հասավ իր ներկայիս չափերին։ 1973 թվականի հունվարի 1-ին Օֆենբուրգը դարձավ Օրտենաու նոր մարզի վարչական կենտրոնը։ Մարզի կազմի մեջ միավորվել էին մի քանի փոքր շրջաններ։

1980 թվականին Օֆենբուրգում անցկացվեցին Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի «Հայրենիքի օրեր»[5]։

Հայտնի քաղաքացիներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարլ Հենրիխ Շայբլե (1824-1899) - գերմանացի գրող և հեղափոխական։ Նրա անունով է կոչվել քաղաքային մարզադաշտը (գերմ.՝ Karl-Heinrich-Schaible-Stadion
  • Էննե Բուրդա (1909-2005) - գերմանացի հրատարակիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. GeoNames — 2005.
  3. «Bevölkerung und Erwerbstätigkeit 2011» (PDF) (em alemão). Statistisches Landesamt Baden-Württemberg(չաշխատող հղում)
  4. «Offenburg - mitten in Baden». Stadt Offenburg (in German). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Peter Nath: Luftkriegsoperationen gegen die Stadt Offenburg im Ersten und Zweiten Weltkrieg, in: Die Ortenau (1990), S. 574-659.