Օրբելու կոնգրեսը (հուշամեդալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրբելու կոնգրեսը (հուշամեդալ)
նյութարծաթ
քաշ0.20
ստեղծվել է1935

Օրբելու կոնգրեսը նշանավորվում է արծաթյա հուշամեդալով, որը ստեղծվել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու մտահղացմամբ և միջոցներով։ Գտնվում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականի սեպտեմբերի 11-ին ճարտարապետ Կվարենգիի էրմիտաժյան լավագույն սրահներից մեկում՝ «Էրմիտաժի թատրոնում», բացվեց իրանական արվեստի և հնագիտության երրորդ միջազգային կոնգրեսը։

Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին կոնգրեսի նախագահն էր, գաղափարական ոգեշնչողը, ցուցահանդեսի կազմակերպիչը, կոնգրեսի առանցքը։ Օրբելին ցանկանում էր, որ միջազգային կոնգրեսների սովորական հուշանվերներից՝ նշաններից, ժետոններից, հուշամեդալներից, ընթերցված զեկուցումներից, Էրմիտաժի մասին հրատարակված շքեղ հատորից բացի հյուրերն իրենց հետ արտակարգ հիշարժան ինչ-որ բան տանեին Լենինգրադից։ Այդ նպատակով նա հավաքեց իր ճաշասեղանի արծաթյա տոհմական բոլոր իրերը և ձուլեց մանրակերտ ափսեներ, որոնք տասնապատիկ փոքրացված պատճեններն էին Էրմիտաժի սասանյան այն հայտնի արծաթյա ափսեի, որի վրա պատկերված էր իրանական դիցաբանության մեջ հայտնի, աստվածային ծագում ունեցող հավք-շուն Ռոխը՝ Սիմուրգ կամ Սենմուրվ անվամբ։

Կոնգրեսի փայլուն կազմակերպման համար, որը հյուրերը և մասնակիցներն անվանեցին «Օրբելու կոնգրես», նա պարգևատրվեց «Հանուն գիտական ծառայության» իրանական 1-ին աստիճանի շքանշանով և ընտրվեց Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշամեդալ (արծաթ, տրամաչափ՝ 6 սմ, ք. 0.20), Լենինգրադ, 1935 թ. դրամահատարան, հեղինակ՝ Անտոն Վասուտյին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]