Օտո Ադո
Օտո Ադո անգլ.՝ Otto Addo | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Գերմանիա Գանա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 9, 1975[1][2][3] (48 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Համբուրգ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա Մյոնխենգլադբախ | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Օտո Ադո (անգլ.՝ Otto Addo, հունիսի 9, 1975[1][2][3], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գանացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես կիսապաշտպան։ Ներկայումս հանդիսանում է «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոն իր կարիերան սկսել է 1991 թվականին՝ Համբուրգում։ Խաղացել է տեղի «Բրամգելդեր» և «93 Համբուրգ» ակումբներում։ Հետագայում տեղափոխվել է «Հաննովեր 96», որտեղ խաղացել է Ջերալդ Ասամոյի և Ֆաբիան Էրնսթոնի հետ։ Այս թիմը ավելի քան 100 գոլի հեղինակ է, սակայն որակավորման փլեյ էֆում զիջել է «Էներգիին»։
1998 թվականին «Հաննովերը» վերջապես կարողացավ հասնել Երկրորդ Բունդեսլիգա։ Իր առաջին մրցաշրջանում Օտոն՝ մասնակցելով 30 հանդիպման, կարողացավ դառնալ 7 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Մրցաշրջանի ավարտին նա տեղաոխվել է «Բորուսիա Դորտմունդ», 1999 թվականին ակումբի կազմում խաղացել է առնվազն 75 անգամ՝ դառնալով Գերմանիայի 2002 թվականի չեմպիոն։ Հանդես գալով ակումբում՝ Օտտոն վնասվածքներ է ստացել՝ երեք անգամ այդ ժամանակամիջոցում կտրել է խաչաձև կապանները։ 2002 թվականի մայիսի 8-ից «Բորուսիա»-ի կազմում Օտտոն մասնակցել է ՈւԵՖԱ-ի լիգայի գավաթի եզրափակիչին «Ֆեյենորդ»-ի դեմ, որը պարտվել է «Ֆեյենորդ» մարզադաշտում՝ Ռոտերդամում, 3։ 2 հաշով[4]։
2003 թվականի սեպտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնությունում՝ «Ավստրիայի» դեմ խաղի ժամանակ, Ադոնը երրորդ անգամ վնասեց իր աջ ծունկը՝ հայտնվելով կարիերան ավարտելու վտանգի առաջ[5][6]։ Այս վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը կորցրեց ամբողջ 2004 թվականը, վերադարձավ միայն 2005 թվականի հունվար ամսվա վերջերին՝ մասնակցելով «Բորուսիա Մյոնխենգլադբախ»ի դեմ կայացած հանդիպմանը։ 2005/2006 թվականին նա տեղափոխվեց «Մայնց 05»
2007 թվականի օգոստոսի 9-ին Ադոնը պայմանագիր ստորագրեց իր հարազատ ակումբի՝ «Համբուգի» հետ[7]։ 2007/2008 մրցաշրջանում թիմի հիմնական կազմում անցկացրեց 4 հանդիպում։ Մրցաշրջանի ավարտից հետո հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Ադոն ծնվել է Գերմանիայում, նա ուներ Գանայի քաղաքացիություն, այդ իսկ պատճառով հանդես էր գալիս նրա ազգային հավաքականում[8]։ Դեբյուտային հանդիպումը կայացել է 1999 թվականի փետրվարի 28-ին, Էրիթրեայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Առաջին առաջնությունը, որին Ադոն հրավիրվել և մասնակցել է, Աֆրիկայի ազգերի առաջնությունն էր՝ 2000 թվականին։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում՝ Չեխիայի դեմ խաղում, Ադոն խաղադաշտ դուրս եկավ որպես աջ կիսապաշտպան (2:0)։ Բացի այդ, նա նաև փոխարինման է դուրս եկել ԱՄՆ-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերայի ավարտից հետո Ադոնը սկսեց իր մարզչական կարիերան՝ «Համբուրգի» պատանեկան հավաքականում, որպես մարզչի օգնական[9]։ 2010/11 մրցաշրջանում դարձավ ակումբի գլխավոր մարզիչը[10]։ 2012 թվականի ապրիլից մինչև մայիս ֆուտբոլային մարզչի դասեր է անցել, որից հետո՝ 2012 թվականի մարտի 27-ին ստացել է ֆուտբոլային մարզչի հավաստագիր[11][12]։
2013 թվականի սեպտեմբերի 17-ին Տորստեն Ֆինքի հեռացումից և Ռոդոլֆո Կարդոսոյի նշանակումից հետո Ադոնը դարձավ թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը[13]։ «Վերդեր» 0:2 «Համբուրգ» պարտությունից հետո կարողացավ 1:0 հաշվով հաղթել «Գրոյթերային», որից հետո վերադարձել է թիմի պատանեկան ակումբ։ 2014/2015 մրցաշրջանից հետո նոր պայմանագիր չի կնքել[14]։
2014 թվականին՝ աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայում Աշխարհի առաջնությունում եղել է Գանայի ազգային հավաքականի գլխավոր սկաուտ[15][16]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բորուսիա Դորտմունդ
- Գերմանիայի առաջնություն (1)։ 2001/2002
- ՈՒԵՖԱյի գավաթի առաջնության ֆինալիստ (1)։ 2001/2002
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոն ուժեղ է մեկ-մեկ խաղի ժամանակ։ Ուներ լավ ֆիզիկական տվյալներ։ Համարվում էր ունիվերսալ կիսապաշտպան, քանի որ կարողանում էր հանդես գալ երկու եզրերում[17]։ Նրա հիմնական հմտությունը գնդակը հիասքանչ վարելն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Feyenoord seal Uefa Cup win». BBC. 8 мая 2002. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Otto Addo's Injury Not Career Threatening». Ghanaweb. 30 сентября 2003. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Addo's career under threat after injury». Ghanaweb. 25 сентября 2003. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Hamburg in shock Addo swoop». BBC. 9 августа 2007. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Otto Addo living the dream with Ghana». Ghanaweb. 2006 թ․ հունիսի 18. Վերցված է 2006 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Otto Addos Traumturnier». abendblatt.de (Deutsch). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «"Deutschland ist klarer Favorit"». hsv.de (Deutsch). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Otto Addo ist Fußball-Lehrer». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «25 Kandidaten für Fußball-Lehrer-Lehrgang ausgewählt "Wie schon beim vorangegangenen Lehrgang gehören dazu zahlreiche ehemalige Bundesligaspieler wie Jörg Böhme, Otto Addo und Ante Covic. "». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Der HSV trennt sich von Thorsten Fink Արխիվացված 2013-09-17 archive.today
- ↑ «Petrowsky übernimmt zur neuen Saison die U19». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Otto Addo: "Ghana hat das Potenzial, Deutschland zu schlagen"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «2014 World Cup: Otto Addo and Stephen Appiah join Ghana's backroom staff». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Addo, Otto». worldfootballers.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտո Ադո» հոդվածին։ |
|