Օտիա Իոսելիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օտիա Իոսելիանի (վրաց.` ოტია იოსელიანი ծնվ. 1930, հունիսի 16 - 2011թ. հուլիսի 14)[1]), վրացի արձակագիր, դրամատուրգ։

Օտիա Իոսելիանու առաջին պատմվածքը տպագրվել է 1954-ին, իսկ 1957-ին` նովելների առաջին ժողովածուն։ Նրա գրչին են պատկանում «Աստղերը ընկնում են» վեպը, «Լևան», «Ճեպընթաց գնացքից», «Զինվորը վերադարձավ» և այլ պատմվածքներ։ Վրաստանի թատրոններում բեմադրվել են նրա «Մարդը մի անգամ է ծնվում», «Երբ սերը կգա», «Ոսկով լի երկիրը», «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» պիեսները։[2]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. [1]
  2. Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Ե., «Սովետական գրող», 1977, էջ 340։