Օտարը (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օտարը, հայկական քրեական, մելոդրամա հեռուստասերիալ։ Ցուցադրվել է Շանթ Պրեմիում հեռուստաալիքով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 13-ին և ավարտվել է 2017 թվականի հուլիսի 27-ին։

Օտարը
Ժանր
ԵրկիրՀայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորՄհեր Խաչատրյան
Գլխավոր
դերերում
Սիսիան Սեփանյան
Մարինկա Խաչատրյան
Դավիթ Աղաջանյան
ՊրոդյուսերՀունան Սողոյան
ՍցենարիստԱնի Մաղաքյան
ԽմբագիրԱնի Հայկազյան
Սերիաների քանակ99
Սերիայի տևողություն1:06:30
Էկրաններին էմարտի 13, 2017-ից հուլիսի 27, 2017
ՀեռուստաալիքՇանթ ՀԸ
ԸնկերությունՇանթ ՀԸ
ԴիստրիբյուտորShant Digital TV
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

Սերիալի մեծ մասի իրադարձությունները տեղի են ունեցել Երևանում։

Սերիալի ցուցադրվել է նաև Շանթ հեռուստաընկերության եթերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռը, Նենեթը և Արսենը ապրում են իրար հարևանությամբ, սովորում են նույն դպրոցում, մտերիմ ընկերներ են։

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ապրումները, որոնք փակ են անգամ ամենամտերիմ ընկերների առջև։

Արսենի և Նենեթի սիրո մասին Գոռն իմանում է շատ ուշ, երբ ինքն էլ արդեն սիրահարված է Նենեթին։

Այս ամենին զուգահեռ` բոլորի համար անհասկանալի պատճառներով ձերբակալվում է Գոռի հայրը։ Այսուհետ տղայի ուսերին է լինելու ընտանիքի մասին հոգ տանելու պատասխանատվությունը։

Ժամանակից շուտ կյանքի դժվարություններին հանդիպելով՝ Գոռն ստիպված է ճակատագրական ընտրություն կատարել` դառնալ Նենեթի և Արսենի բաժանության պատճառ, թե՞ ազատել ճանապարհն ընկերոջ համար։

Գոռի, Արսենի և Նենեթի ծնողների շուրջ հյուսվող պատմությունը մութ վարագույր է, որի հետևում թաքնված են ամենաանսպասելի գաղտնիքներ։

Սերիալը երեք հերոսների սիրային եռանկյունու շուրջ ծավալվող պատմություն է, որի ընթացքում հերոսները ստիպված կլինեն պայքարել հանուն երջանկության` հասկանալով, որ ոչինչ չի տրվում առանց պայքարի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար Նկարագրություն
Սիսիան Սեփանյան Գոռ
Մարինկա Խաչատրյան Նենեթ
Դավիթ Աղաջանյան Արսեն
Գայանե Բալյան Ագնես
Հովակ Գալոյան Գնել
Ռուզան Մեսրոպյան Ալինա
Սուրեն Թումասյան Կարեն
Նելլի Խերանյան Լիլիթ
Դավիթ Հակոբյան Ավագ
Մարիամ Ադամյան Արփի
Մուրադ Նադիրյան Տիգրան
Մարիաննա Գևորգյան Եվա
Ռոբերտ Հակոբյան Վահագ
Անի Պետրոսյան Սեդա
Արմեն Մարգարյան Ստեփան
Արթուր Խաչատրյան Մհերիկ
Լուիզա Կարապետյան Մայա
Սուրեն Առուստամյան Կարո
Հայկ Հովհաննիսյան Մհեր
Մերի Մովսեսյան Տաթևիկ
Սարգիս Աղամալյան Վահան
Էդգար Թելոյան Նարեկ
Աստղիկ Մարկոսյան Սոնա
Տիրուհի Հակոբյան Մանե
Պողոս Գույումջյան Էրիկ
Հրաչ Միրաքյան Հայկ (Թումո)
Իննա Խոջամիրյան Վիկա
Լիզա Ենգիբարյան Անուշ
Վազգեն Զաքարյան Վաչե
Զարուհի Առաքելյան Սաթեն
Անդրանիկ Ուդումյան
Սևակ Սանթրոսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Օտարը". Նոր սիրային եռանկյունի՝ հայկական եթերում». panorama.am. 2017 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին.
  2. Margaryan, Nelly (2017 թ․ մարտի 1). «Մարինկա Խաչատրյանը, Դավիթ Աղաջանյանը, Նելլի Խերանյանը, Հովակ Գալոյանը, Անի Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը և այլք՝ նոր սերիալում». aysor.am. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]