Օշենտիոս Վրզարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օշենտիոս Վրզարյան
Դիմանկար
Ծնվել էմոտ 1655[1]
ԾննդավայրԲոտոշանի, Ռումինիա
Մահացել էմարտի 10, 1715(1715-03-10)[1]
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն
ՔաղաքացիությունՏրանսիլվանիա իշխանություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս

Օշենտիոս Վրզարյան (ռումիներեն՝ Oxendius Vărzărescu, լատին․՝ Oxendius Verzellescus, հունգ.՝ Verzár Oxendius, մոտ 1655[1], Բոտոշանի, Ռումինիա - մարտի 10, 1715(1715-03-10)[1], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն), Գեռլայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջին եպիսկոպոսը։ Ռումինիայի «հայկական քաղաքի»՝ Գեռլայի հիմնադիրը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշենտիոս Վրզարյանը ծնվել է 1655 թվականին Բոտոշանիում։ Նա հայ առաքելական քահանա էր, որը Բիստրիցա էր եկել մոլդովահայերի հետ[3]։

1670 թվականին Վրզարյանը գտնվել է Հռոմում, որտեղ սովորել է և նշանակվել Տրանսիլվանիայի հայոց եպիսկոպոս։ 1672-1686 թվականներին նա կնքել է իր եկեղեցու միությունը Հռոմի հետ։ 1687 թվականին նա եպիսկոպոս է ձեռնադրվել (օծվել) Լվովի հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վարդան Հունանյանի կողմից[3]։

Հայկական ոսկով նա գնացել է Վիեննա՝ գնելու մի տարածք, որտեղ կարող էին բնակություն հաստատել հայերը՝ քաղաք կառուցելու համար։ Այսպես ծնվել է Գեռլա քաղաքը, որտեղ նա իր հովվական գործը կատարել է գրեթե տասներկու տարի[3]։

Թուրքերի հետ մարտերի ժամանակ Օշենտիոս Վրզարյանը գերի է ընկել և երեք տարի կալանավորված է եղել Կոստանդնուպոլսում[3]։

1712 թվականին Վրզարյանը գնացել է Վիեննա, որտեղ մահացել է 1715 թվականի մարտի 10-ին։ Կասկածներ կան, որ նրան թունավորել են[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC16241/16726.htm
  2. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «OXENDIUS, Vărzărescu (1655-1715) | Personalități Armene». Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bálint Kovács - "Über Rom nach Siebenbürgen", in "Zeitschrift für Siebenbürgische Landeskunde", nr. 1/2006, pp. 44–50.
  • Ernst Christoph Suttner - "The Armenians and the Episcopate of Gherla" in "Studia Universitatis Babeş-Bolyai, Theology Catholic", Year XLIX, 2004, pp. 7–28.
  • Ernst Christoph Suttner - "The Armenians of Poland and Hungary in the 17th Century in Concomitant Communion with the Church of Rome and the Armenian Patriarchal Church" in "Studia Universitatis Babeş-Bolyai" Theologia Catholica, no. 3/2008, pp. 101–110.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]