Օձ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օձ (այլ կիրառումներ)

Օձ քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մեղրագետի բարձրադիր ափին։ Նախապես եղել է բերդ, որի շուրջ հետագայում գոյացել է բնակավայր։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման ժամանակը հայտնի չէ, բայց «Օձ» անունը, որը կապված է հեթանոս, պաշտամունքի հետ, վկայում է բերդի նախաքրիստոնեական դարաշրջանում (4-րդ դարից առաջ) կառուցված լինելու մասին։ Ըստ պատմիչ Հովհան Մամիկոնյանի, Գայլ Վահան Մամիկոնյանը, 7-րդ դարի Оձի մոտ հաղթական կռիվներ է մղել պարսկական զորքերի դեմ։

8-րդ դարի վերջին քառորդին Օձ Մամիկոնյաններից անցել է Բագրատունիներին։ 9-րդ դարում Օձի բերդը վերակառուցել է Աշոտ Բագրատունի Մսակերի որդի Դավիթը։ Оձի մասին հետագա Աղբյուրներում տեղեկություններ չեն հանդիպում։ Տակավին 18-19-րդ դարերում նշմարվել են Оձի ավերակները, որոնք աստիճանաբար անհետացել են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։