Օլյա Տիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլյա Տիրա
Նաև հայտնի է որպեսFlux Light
Ծնվել էօգոստոսի 1, 1988(1988-08-01)[1] (35 տարեկան)
Պոտսդամ, Արևելյան Գերմանիա
Երկիր Մոլդովա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Olia Tira Վիքիպահեստում

Օլյա Տիրա (մոլդ.՝ Olia Tira), իսկական անունը՝ Օլգա Ցիրա[2] (մոլդ.՝ Olga Ţîra, օգոստոսի 1, 1988(1988-08-01)[1], Պոտսդամ, Արևելյան Գերմանիա), մոլդովացի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի։ SunStroke Project խմբի հետ միասին ներկայացրել է Մոլդովան Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում, որը տեղի է ունեցել Նորվեգիայում[3]։ Եզրափակիչ փուլում նրանք զբաղեցրել են 22-րդ տեղը։

Մոլդովայում երգչուհու կատարմամբ «Run Away» երգը հաղթել է ազգային ընտրություններում, որի եզրափակիչը տեղի է ունեցել 2010 թվականի մարտի 6-ին[4]։ 2007 թվականին երգչուհին մասնակցել է նաև 2007 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթի ազգային ընտրությանը և այն ժամանակ զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով 70 միավոր՝ զիջելով «Zdob şi Zdub» խմբին (76 միավոր) և Նատալյա Բարբային (94 միավոր)։ 2008 թվականին երգչուհին զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Ջետա Բուրլակուի հետ հավաքելով հավասար միավորներ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլյա Տիրան ծնվել է 1988 թվականի օգոստոսի 1-ին, Պոտսդամում, զինվորականի ընտանիքում։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Հեռավոր Արևելք։ Այնուհետև նրանք հաստատվել են Մոլդովայի Կագուլ քաղաքում։ Անմիջապես 2003 թվականին նա ավարտել է № 3 միջնակարգ դպրոցը (այժմ` Դմիտրի Կանտեմիրի վարժարանը) և ընդունվել է երաժշտական քոլեջ։ Տեղափոխվելով Քիշնև` Օլյան ընդունվել է արվեստի ակադեմիա, և այժմ ակտիվորեն զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ։

Օլյան մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, թողարկել Է իր դեբյուտային «Your place or mine?» ալբոմը

2010 թվականին հնարավորություն է ստացել ներկայացնել Մոլդովան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Օլյան հանդես է եկել SunStroke Project խմբի հետ։ Երգչուհի Օլյա Տիրայի հետ տղաները ծանոթացել են ամանորյա կորպորատիվ միջոցառումներից մեկում, և նոր տարվանից հետո ստեղծվել է «Run Away» համատեղ ստեղծագործությունը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Your place or mine (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Вести:Ru: "Евровидение-2010": Молдова будет первой
  3. «Sun Stroke Project и Оля Тира представили Молдову на Евровидении 2010» (румынский). PRO TV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Sun Stroke Project & Olia Tira представят Молдову на Евровидении 2010» (румынский). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլյա Տիրա» հոդվածին։