Օլիվիե Բերտրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվիե Բերտրան
Դիմանկար
Ծնվել է1975
ԾննդավայրՄարսել
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքանդակագործ
 Olivier Bertrand (artist) Վիքիպահեստում

Օլիվիե Բերտրան, (ֆրանս․՝ Olivier Bertrand 1975, Մարսել), քանդակագործ, Մարսել, 1975 թվական, հայրը՝ ֆրանսիացի, մայրը՝ ասիացի։ Նկարչությամբ, վիզուալ արվեստով և, մասնավորապես, օրիգամիով, նա հրապուրվել է շատ վաղ տարիքում։

Որքան հիշում եմ, ինձ միշտ հրապուրել է պարզ թղթի թերթիկի մետամորֆոզը, որը մի քանի խելացի ծալքերով կյանքի է գալիս և հույզեր առաջացնում։

Օլիվիե Բերտրան[1]։

Տնտեսագիտական կրթություն ստանալուց և մագիստրոսի կոչում ստանալուց հետո Օլիվիե Բերտրանը վերջապես նախընտրել է զբաղվել վեբ-ձևավորմամբ:15 տարի անց նա, օգտվելով առողջության վերականգնման ժամանակահատվածից, վերադարձել է դեպի արմատներ, դեպի իր առաջին սերը։ Չնայած այս անգամ նա թուղթ չի ծալել, բայց նրա մանտրան մնացել է նույնը՝ ստվարաթուղթն է, որի հետ նա աշխատում է նոր շրջադարձով։ Միասին հավաքելով ստվարաթղթերի կտորներ՝ նա ստեղծել է իրական չափի կենդանիների քանդակներ։

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ կենդանիների զարմանահրաշ քանդակագործ Աուրելիեն Ռենոն[2] կապվել է Օլիվիե Բերտրանի հետ բացատրելու համար, որ լսել է իր աշխատանքի մասին և խիստ անհրաժեշտ է համարձակվել դա ցույցադրել։ Իր հասակակիցներից մեկի կողմից այս ճանաչումը նրան վստահություն է հաղորդել։

Այս առանձնահատուկ ստեղծագործությունը ինձ շատ առումներով հմայում է։ Դա ինձ իմ տեղն է դնում։ Օլիվիեն ներկայացրել է այս հզոր և վեհաշուք թեմա՝ օգտագործելով փխրուն, գրեթե պատահական նյութ, որն այս քանդակին տալիս է յուրահատուկ բնույթ և ձայն։ Քանզի դրա մեջ կան նաև նրբանկատություն և հնչեղություն, որոնք ոչ միայն արտացոլում են գորիլայի իրական բնույթն ու պահվածքը, այլ գուցե և դիտողին հրահանգում է վերանայել իր վարքն ու վերաբերմունքը այսպիսի վտանգված և վերացող տեսակների նկատմամբ։

Սայմոն Տրապնել[3]։

Ամեն ինչ սկսվեց 2018 թվականին։ Այդ ժամանակ ես արդեն 15 տարի աշխատում էի որպես վեբ դիզայներ և մի քանի ամիս ծնկի վնասվածքի պատճառով անշարժացած վիճակում տանն էի։ Ես պատահաբար սկսեցի հուշարձանից։ Առաջին գործը, որը ես արեցի, «Գորիլան» էր։ Ես սկսեցի ժամանակ հատկացնել իմ հավաքած ստվարաթղթե արկղերը մշակելու վրա՝ «Գորիլայի» կիսանդրին ստեղծելու համար։ Սկզբնական շրջանում ես մտածում էի միայն կիսանդրին պատրաստելու մասին, այնուհետև տարվեցի խաղով, և վերջում դա մի բնական չափերի կենդանի էր, որը ներխուժեց իմ տարածք, իմ հյուրասենյակ։ Այսօր ես հասկանում եմ, որ իմ նյութը տպավորիչ գործեր ստեղծելու ակտիվ է, և, այդ պատճառով, ես ինքս ինձ չեմ զրկում այդ հաճույքից։ Այն, ինչ պարզապես հոբբի էր, արագ կդառնա իմ գործը, քանի որ իմ շրջապատը, հայտնաբերելով կենդանուն, խրախուսում է ինձ ներկայացնել այն հասարակությանը, և, հետևաբար, հայտ ներկայացրի Art Capital տոնավաճառին, որը տեղի է ունենում Փարիզի Մեծ Պալատում։ Grand Palais-ի ապակե տանիքի տակ 40 000 մարդ հնարավորություն ունեցավ բացահայտելու Gorilla-ի առաջին ցուցադրությունը։ Այդ ժամանակից ի վեր ես թողեցի վեբ դիզայների գործունեությունը և մեծագույն հաճույքով ամբողջովին նվիրվեցի ստվարաթղթե քանդակագործությանը։ Ասես ապրում եմ հեքիաթում։

Օլիվիե Բերտրան։

Առաջին ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ցուցահանդեսը՝ Art Capital Salon-ը, որը տեղի է ունեցել Մեծ Պալատում՝ Grand Palais, 2019 թվականի փետրվարին։ Այս միջոցառմանը, գորիլան՝ «Kong»-ը, արժանացել է հասարակության հատուկ համակրանքին և պարգևատրվել Ֆրանսիայի նկարիչների ցուցահանդեսի Բրոնզե մեդալով, ինչը բացառիկ հազվադեպ մրցանակ է՝ առաջին անգամ միջոցառմանը մասնակցողի համար։

Ստվարաթղթե կենդանիների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվիե Բերտրան։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվիեն հավաքում է տարբեր հաստության ստվարաթղթե արկղեր, դրանցից ամենահաստերն օգտագործում է քանդակի կմախքը կառուցելու համար։ Կմախքը պատրաստվում է միասին ծալված ստվարաթղթի կտորներից։ Որոշ արվեստի գործեր ունեն մետաղի ձողեր, որոնք ինտեգրված են կմախքի կառուցվածքի մեջ՝ հիմքին կցվելու համար։ Քանդակները մշակվում են հրակայուն նյութով և թափանցիկ էպօքսիդային  խեժով` դրանց երկարակեցությունը և ամրությունը երաշխավորելու համար։

Օլիվիե Բերտրանի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Շեֆերդի Վայրի բնության հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների արտիստների ազգային տոնավաճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնօրենների խորհրդի մրցանակը։
  • Հյուրանոց Malestroit, Բրի սյուր Մարն, 2019 թվական։

SABEXPO Բրյուսել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնություն 2019։
  • Costermans պատկերասրահ, Բրյուսել, 2019 թվական։

ԱՐՏԿԱՊԻՏԱԼ, Ֆրանսիական նկարիչների սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրոնզե մեդալ։
  • Մեծ պալատ (Grand Palais), Փարիզ, 2019 թվական։

Մասնավոր մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոն Ռինյոյի անձնական մրցանակ, քանդակի բաժին, Մեծ Պալատ, Փարիզ, 2020 թվական։
  • Ֆրանսիացի նկարիչների ընկերների անձնական մրցանակ, Մեծ Պալատ, Փարիզ, 2019 թվական։
Ստվարաթուղթն առաջարկում է մի շարք առավելություններ, այն թեթև նյութ է և ձեռք բերելը շատ հեշտ է, կատարելապես գործունակ է լայնամասշտաբ առարկաների համար… Ես իսկապես սիրում եմ առօրյա թափոններ օգտագործելու գաղափարը, այն ինչ մարդիկ դուրս են նետում, պետք է փորձել դարձնել ցանկալի։ Անկասկած, ես ավելի զգայուն եմ կենդանիների նկատմամբ իրենց առեղծվածի, անհասկանալիության պատճառով, մինչդեռ, ավաղ, մարդկային էության արատները, որոնք ես գիտեմ, ինձ հեռացնում են մարդկային կազմվածքից՝ որպես ստեղծագործության օբյեկտի։ Քանդակելով ստվարաթղթե կենդանիներ, ես իսկապես զգում եմ, որ լիովին համահունչ եմ իմ սիրած թեմային` շրջակա միջավայրին։ Ինձ հաճելի է ընտրել կենդանիներ, որոնք զգալի ուժ են ճառագում և առաջին հայացքից բավականին հակասական են, հաշվի առնելով իմ օգտագործած ստվարաթղթի փխրունությունը։ Առարկան և դրա նյութը ներդաշնակեցնող այս երկակիության միջոցով ես փորձում եմ իմ ձևով նախազգուշացնել մարդկանց կենդանական աշխարհի անապահովության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About me».
  2. «AURELIEN RAYNAUD Peintre Sculpteur Animalier». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Turning Cardboard into extraordinarily amazing life size animal sculptures».