Օլգա Դարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օլգա Դարյան
Ծննդյան անունՍիլկա Օլգա Նիկոլայի
Ծնվել էմարտի 27, 1956
ԾննդավայրԱրթիկ, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունՕլգա Դարյան
Մասնագիտությունինժեներ, մանկավարժ, մանկագիր
Ազգությունռուս
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ

Օլգա Դարյան (ծնունդով՝ Սիլկա Օլգա Նիկոլայի, մարտի 27, 1956(1956-03-27), Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, մանկագիր, ՀԳՄ անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Դարյանը ծնվել է 1956 թվականի մարտի 27-ին Արթիկում՝ զինվորականի ընտանիքում։ Հայրը՝ Նիկոլայ Ռոմանի Սիլկան, եղել է ավագ լեյտենանտ[2]։ 1963 -1971 թվականներին Օլգա Դարյանը սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականից ուսումը շարունակել է Արթիկում։ 1974 թվականին ավարտել է Արթիկի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1987 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը[փա՞ստ]։ Աշխատել է որպես տեխնիկ, ինժեներ, ծավալել է մանկավարժական գործունեություն։ Ունի որդի և դուստր։

Գրական-ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է ստեղծագործել 1999 թվականից։ 2016 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[3]։

Գրելը հանկարծակի հայտնություն էր, անհրաժեշտություն, հրաբխային ժայթքում հիշեցնող մի արհավիրք։ Կարծում եմ՝ դա ինքնաճանաչողության, ինքնաբացահայտման, վերակերտման հնարավորություն էր, որից պարտավոր էի օգտվել, եթե ցանկանում էի մոտենալ Աստծուն, ճանաչել կյանքն ու ինքս ինձ։
- Օլգա Դարյան

Երբեմն հարմարվողականությունը անհամապատասխանություն է առաջացնում ներքին մղումների և իրականության միջև։ Ներդաշնակության ձգտումների հույզերի հորձանուտում է ծնվել Օլգա Դարյան բանաստեղծը։ Առաջին անգամ բանաստեղծությունները տպագրվել են «Նոր Գլաձոր» թերթում, որի խմբագիրն էր Հակոբ Սրապյանը, հետագայում հենց նա էլ գրախոսել է Օլգա Դարյանի առաջին ժողովածուն՝ «Հուրհրատող նռնածաղիկ»-ը[4]։

Բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի հիմնած Մշակույթի Հայկական Ֆոնդի «Ծիր Կաթին» թերթում բազմիցս տպագրվել են բանաստեղծությունները, հենց այդ ժամանակ էլ կատարել է առաջին թարգմանչական փորձը․ Գրիգորի Պոժենյանի «Ծառը» բանաստեղծության թարգմանությունը տպագրվել է այդ թերթում։ Հետագայում թարգմանել է Պուշկին՝ «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմից (У лукоморья дуб зелёный), ներկայացված է ԳՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ խմբի դիմատետրային հարթակում, որի մանկական էջն է վարում Օլգա Դարյանը։

Ռուսերենից թարգմանել է Աննա Ախմատովայի բանաստեղծությունը («Теперь никто не будет слушать песен...»)։ Խաչիկ Մանուկյանի «Թռչուն» բանաստեղծությունը, Սաթենիկ Ղազարյանի մի շարք բանաստեղծություններ, Գյուլնարա Իվանյանի «Հոգուս թռչունը», «Զեփյուռ, ինձ էլ տար» բանաստեղծությունները թարգմանել է հայերենից ռուսերեն։

Տպագրված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվական, քնարական բանաստեղծությունների «Հուրհրատող նռնածաղիկ» ժողովածու։
  • 2016 թվական, մանկական բանաստեղծությունների «Տարվա գորգերը» ժողովածու։
  • 2020 թվական, «Խաղողի երկիրը կամ Խխունջի, Խլուրդի ու Խատուտիկի ճամփորդությունը» հեքիաթը։
  • 2023 թվական, հեքիաթների, պատմվածքների, բանաստեղծությունների «Բարու շատրվան» մանկական ժողովածու։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվական, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի համալսարանի և «ԲԵՄ» միավորման անցկացրած բանաստեղծական մրցույթի մրցանակ՝ «Պատկերավոր մտածողության համար» անվանակարգում[5]։
  • 2019 թվական, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված IBBY ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՆԿԱԳԻՐՆԵՐԻ ԵՎ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂՆԵՐԻ մրցույթի ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՁԱԿ անվանակարգում երրորդ մրցանակ[6]։
  • 2023 թվական, «ՌՈՒՍԵՐԵՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» բանաստեղծական 3-րդ մրցույթի 2-րդ մրցանակ՝ «ԲՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԼԻՐԻԿԱ» անվանակարգում(3-ий поэтический конкурс «Русская строфа в Армении», номинация «Пейзажная лирика»)[7]:
  • 2023 թվական, «ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴ ԱՍՏԾՈ» գրական մրցանակաբաշխության խրախուսական մրցանակ՝ մանկապատանեկան գրականություն անվանակարգում[8]։

Մամուլ և համահեղինակային ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվական, «ԱՐԹԻԿ» գրական-հասարակական տարեգիրք, 1-ին հատոր։
  • 2005 թվական, «ԱՐԹԻԿ» գրական-հասարակական տարեգիրք, 2-րդ հատոր, բանաստեղծական շարք։
  • «ԳԱՐՈՒՆ» ամսագրի մի շարք համարներ( խմբագիր՝Վարուժան Այվազյան)։
  • 2018 թվական, չորս հեղինակի «Թագավորական հեքիաթ» մանկական ժողովածու(«Խատուտիկն ու քամին» հատվածը)[9]։
  • 2016 թվականից «ԾԻԾԵՌՆԱԿ» մանկական ամսագրի մշտական հեղինակներից է։
  • 2016 թվական, «ԱՆԴԻՆ» ամսագրում՝ լիրիկական բանաստեղծություններս։
  • 2017 թվական, «ԵՐԳԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ» երգարանում /հեղինակ՝ երգահան Աիդա Մնացականյան/ տեղ են գտել Օլգա Դարյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «ԱՄԱՆՈՐՅԱ ԵՐԳԵՐ» և «ԶԱՏԻԿԻ ԵՐԳԸ» մանկական երգերը։
  • 2018 թվական,«ԳԱՐՈՒՆԸ ՍԻՐՈՒՑ Է ԾՆՎԵԼ» - արդի բանաստեղծների անթոլոգիա /կազմող՝ Գագիկ Վարդանյան/
  • 2020 թվական, «ՍԻՐՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ» - արդի բանաստեղծների անթոլոգիա /կազմող՝ Գագիկ Վարդանյան/
  • 2020 թվական, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով տպագրվող «ՈՒՐԱԽ ՊԱՐՏԵԶ» մանկական ամսագրում /նախադպրոցականների համար/ տպագրվել են հանելուկները։
  • 2020 թվական, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով տպագրվող «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԲԱՆԱԼԻ» մանկական ամսագրում /տարրական դասարարանների աշակերտների համար/ տպագրվել են հանելուկները։
  • 2020 թվական, Ժամանակակից արձակի «ԿԱՅԱՐԱՆ» ամսագրում տպագրվել է «ՊԼԱՍՏԻԼԻՆԵ ԵՐԱԶԱՆՔ» փոքրիկ պատմվածքը։
  • 2020 թվական, «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶ» գրական մշակութային հարթակ, ամսագիր – «Հեքիաթի շաբաթ» նախագծի շրջանակներում ՝ Զրույց մանկագիր Օլգա Դարյանի հետ։
  • 2021 թվական, «ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ամսագիր՝պատերազմական թեմայով գրված բանաստեղծություններ։
  • 2022 թվական, «ՕԴԱՊԱՐԻԿ ԱՐԵՎԸ» - արդի հայ մանկագրության անթոլոգիա, ՀԳՄ, նախագծի հեղինակ՝ Էդվարդ Միլիտոնյան։
  • 2022 թվական, «ԵՍ ԵՄ ՀԻՄԱ ․․․» - ժամանակակից գրողները ՉԱՐԵՆՑԻՆ, անթոլոգիա՝ նվիրված պոետի ծննդյան 125-ամյակին, ՀԳՄ, նախագծի հեղինակ և կազմող՝ Էդվարդ Միլիտոնյան։
  • 2023 թվական,Հունվար 1 «ՇՈՂԱԿՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ» Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի ամսաթերթ - Գրանկյուն,հարցազրույց /Սիրանուշ Փարսադանյան/
  • 2023 թվական, «ԱՄՊԻԿՆԵՐ»- մանկական բանաստեղծությունների համահեղինակային ժողովածու, կազմող և խմբագիր՝ Ծովինար Տիրատուրյան։
  • 2023 թվական․08․06, «ԱՌԱՎՈՏ» օրաթերթ – Մշակույթ, հարցազրույց /Վովա Արզումանյան/
  • 2023 թվական, «ԱՂՋԻԿՆ ՈՒ ԹՌՉՈՒՆԸ» երգարանում /հեղինակ՝ երգահան Լիլիթ Համբարձումյան/ տեղ են գտել հեղինակի բանաստեղծությունների բառերով գրված երկու երգ՝ «ՁՅԱՆ ԵՐԳԸ» և «ԱՂՋԻԿՆ ՈՒ ԹՌՉՈՒՆԸ»։ «Աղջիկն ու թռչունը» բանաստեղծությունը նվիրված է եղել «ԾԻԾԵՌՆԱԿ» մանկական ամսագրին, գրվել է ամսագրի 90- ամյակի առթիվ, որը նշվել է 2019 թվականին։
  • 2023 թվական, Ժամանակակից արձակի «ԿԱՅԱՐԱՆ» ամսագիր, «ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ՊԱՀԱՊԱՆԸ» հեքիաթ-լեգենդը Վանա կատվի և Արևի մասին, «ՍԱՐԴՈՍՏԱՅՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» հեքիաթը։
  • 2023 թվական, ԱՄՆ ՀԳՄ, «Վերնատուն» պարբերական։
  • 2023 թվական, ԱՄՆ ՀԳՄ, Ծիր-Կաթին մանկապատանեկան պարբերական։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]