Քրոմոպրոտեիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրոմոպրոտեիդներ (հուն. chroma — ներկ), գունավորված պրոստետիկ (ոչ սպիտակուցային) խմբեր պարունակող բարդ սպիտակուցներ։ Քրոմոպրոտեիդների ամենամեծ խումբը երկաթ պարունակող հեմոպրոտեիդներն են (ցիտոքրոմներ, որոշ ֆերմենտներ, շնչառական պիգմենտներ)։ Երկրորդ խումբը կազմում են անողնաշարավորների արյան շնչառական պիգմենտները՝ հեմերիթրինները (պարունակում են ոչ հեմային երկաթ) և հեմոցիանինները (պարունակում են պղինձ

Քրոմոպրոտեիդների երրորդ խումբը ֆլավոպրոտեիդներն են՝ ֆերմենտներ, որոնց պրոստետիկ խումբը ռիբոֆլավինն է։

«Քրոմոպրոտեիդներ» տերմինը ներկայումս դուրս է գալիս գործածությունից և հաճախ օգտագործվում է արյան շնչառական պիգմենտների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։