Քրիստիան Դալժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Դալժեր
ֆր.՝ Christian Dalger
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 18, 1949(1949-12-18)[1]
Ծննդավայր Նիմ, Գար[1]
Մահվան ամսաթիվ հուլիսի 1, 2023(2023-07-01)[2][1] (73 տարեկան)
Մահվան վայր Մարտիգ, Բուշ-դյու-Ռոն[1]
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Քրիստիան Դալժեր (ֆր.՝ Christian Dalger, դեկտեմբերի 18, 1949(1949-12-18)[1], Նիմ, Գար[1] - հուլիսի 1, 2023(2023-07-01)[2][1], Մարտիգ, Բուշ-դյու-Ռոն[1]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, այնուհետև մարզիչ, 1960-ականների կեսերից մինչև 1980-ականների սկիզբը խաղացել է աջ հարձակվողի դիրքում։ Դալժերը վեց միջազգային հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում և դարձել երկու գոլի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Դալժերը սկսել է ֆուտբոլ խաղալ 1961 թվականից։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Թուլոն» ակումբ։ Նա Սերժ Կիեզայի, Պատրիկ Պարիզոնի և Դանիել Լեկլերի հետ մասնակցել է 1968 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Ֆրանսիացիները հասել են մրցաշարի եզրափակիչ, բայց պարտվել են եզրափակչում, Չեխոսլովակիայի դեմ՝ 2։ 1 հաշվով։

1970-1971 թվականների մրցաշրջանում Քրիստիան Դալժերը 12 գոլով ճանաչվել է մրցաշջանի լավագույն ռմբարկու։

1971-1985 թվականներին նա հանդես է եկել «Մոնակոյում» և 331 խաղի ընթացքում խփել է 89 գոլ։ 1978 թվականին նա նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 1978 թվականին Արգենտինայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ մեկ հանդիպում է անցկացրել Իտալիայի դեմ (1:2)։ Այդ հանդիպումը Դալժերի համար վերջինն է եղել ազգային հավաքականում։ Ընդհանուր առմամբ, ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 5 տարի, նա անցկացրել է 6 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

Իր պրոֆեսիոնալ կարիերայից հետո նա դարձել է ֆուտբոլային մարզիչ[3][4]։

Քրիստիան Դալժերը մահացել է 2023 թվականի հուլիսի 1-ին, 73 տարեկանում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]