Քրիստիանո Ջուզեպպե Ֆիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիանո Ջուզեպպե Ֆիկո
Ծնվել էապրիլի 5, 2001(2001-04-05) (23 տարեկան)
ԾննդավայրՍան Վիտո ալ Տալիամենտո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունծանրամարտիկ

Քրիստիանո Ջուզեպպե Ֆիկո (իտալ.՝ Cristiano Giuseppe Ficco, ապրիլի 5, 2001(2001-04-05), Սան Վիտո ալ Տալիամենտո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի ծանրամարտիկ, Եվրոպայի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականի պատանեկան ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն։ 2018 թվականի Միջերկրածովյան խաղերի հաղթող[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային պատանեկան մակարդակով սկսել է հանդես գալ 2016 թվականից։ Իտալացի մարզիկին հաջողվել է հաղթել 2018 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունում մինչև 85 կգ քաշային կարգում, նա ընդհանուր բարձրացրել է 319 կգ։ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում անցկացված 2018 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում նա 85 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել.[2][3][4]։ 2021 թվականին դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող։

2022 թվականին Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է չորրորդը՝ մինչև 89 կգ քաշային կարգում։ Հրում վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ (206 կգ).[5]։

2023 թվականին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 96 կգ քաշային կարգում Ֆիկոն բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 363 կգ։ Հրում վարժությունում նա նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն։
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Բրոնզ մինչև 96 կգ 2023 Երևան, Հայաստան 165,0 198,0 363,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barker, Philip (2018 թ․ հունիսի 26). «Abian wins home badminton gold for Spain at Mediterranean Games». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Weightlifting Results Book» (PDF). 2018 Summer Youth Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  3. Meenaghan, Gary (2018 թ․ հոկտեմբերի 13). «Greek despair gifts bronze for Saudi Arabia's Ali Yousef Al-Othman at Youth Olympics». Arab News. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «De l'or pour les haltérophiles Cristiano Ficco et Kumushkhon Fayzullaeva». Olympic News (ֆրանսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Weightlifting Results Book» (PDF). 2022 Mediterranean Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]