Քվիետոս
Տիտոս Փլավիոս Յունիոս Քվիետոս (լատ.՝ Titus Fulvius Iunius Quietius), հռոմեական կայսր, ոզուրպատոր 260—261 թ.:
Քվիետոսը զորավար Մակրիանոս Ավագի որդին էր և ուզուրպատոր Մակրիանոս Կրտսերի կրտսեր եղբայրը: 260 թ. աշնանը Մակրիանոս Ավագը և պրետորիայի պրեֆեկտ Բալլիստան Արևելքի կասյրեր հռչակեցին Քվիետոսին և Մակրիանոս Կրտսերին: 261 թ. Մակրիանոսները արշավանք ձեռնարկեցին դեպի կայսրության մայրաքաղաքը` Հռոմ, որպեսզի տիրանան կայսրական գահին, իսկ Քվիետոսն ո Բալլիստան մնացին Արևելքում կարգուկանոնը պահպանելու համար: Բայց դա նրանց չի հաջողվում: Մակրիանոսները պարտություն են կրում ուզուրպատոր Ավրեոլոսի զորավար Դոմետիանոսի զորքերից և սպանվում, իսկ Քվիետոսը որոշ ժամանակ անց սպանվում է Պալմիրայի տիրակալ Օդենատի կողմից: Նա ուներ կոնսուլի կոչում, սակայն չէր ճանաչվում Արևմուտքում:
Գրականություն[խմբագրել]
- «Օգոստոսների պատմությունը». Երեսուն տիրաններ. XIV.
- Körner, Christian, «Usurpers in the east: The Macriani and Ballista», s.v. «Usurpers under Gallienus», De Imperatoribus Romanis
- Jones, A.H.M., Martindale, J.R. The Prosopography of the Later Roman Empire, Vol. I: AD260-395, Cambridge University Press, 1971