Քոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քոփ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՇատախի գավառակ
Այլ անվանումներԿոփ, Քոբ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն429 մարդ (1907)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Քոփ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 8 կմ հարավ-արևելք՝ Սասար լեռան լանջերին։ Ներկայումս գյուղի անունը Հիլիջա է (թուրքերեն՝ Iliça

Քոփի շրջակայքում կար ոչ խիտ անտառներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին գյուղը ենթարկվել է ավերվածության և կոտորածի։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղի բնակչությունը ինքնապաշտպանական մարտեր է վարել թուրքերի դեմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներն ուներ 30 տուն, իսկ 1907 թվականին 70 տուն՝ 429 հայ բնակչով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոփն ուներ Ս. Սարգիս կամ Ս. Կարապետ անունով եկեղեցի[2]։ Քոփ գյուղի մոտ է գտնվում Ս. Աղբրիկ եկեղեցին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 439

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]