Մերկեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում։ Գտնվում էր Գելիգուզանի մոտ և համարվում էր նրա թաղերից մեկը։
1909 թվականին ուներ 13 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր[1]։