Քոլին Ֆիցպատրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլին Ֆիցպատրիկ
անգլ.՝ Colleen Fitzpatrick
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1969(1969-07-20)[1] (54 տարեկան)
ԾննդավայրOld Bridge Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Cedar Ridge High School? և Old Bridge High School?
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, պարուհի և ստուդիական երաժիշտ
ԱնդամությունEve's Plum?
 Colleen Fitzpatrick Վիքիպահեստում

Քոլին Էնն Ֆիցպատրիկ (անգլ.՝ Colleen Ann Fitzpatrick, հուլիսի 20, 1969(1969-07-20)[1], Old Bridge Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2][3]), նաև հայտնի է Vitamin C կեղծանունով, ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, բաս կիթառահար, ստեղնահար, երաժշտական պրոդյուսեր, պարուհի և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլին Էնն Ֆիցպատրիկը ծնվել է 1972 թվականի հուլիսի 20-ին Օլդ Բրիջ քաղաքում (ԱՄՆՆյու Ջերսի նահանգ)[2][3]՝ դառնալով հասարակայնության հետ կապերի ղեկավար Ջերարդ Ֆիցպատրիկի և իրավախորհրդատու Վիտա Ֆիցպատրիկի ընտանիքում երեք երեխաներից կրտսերը[4][5]։

Նա ավարտել է Նյու Ջերսիի Cedar Ridge-ի ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Old Bridge High School[6], այստեղ նրա դասընկերն էր Ջունո Դիասը[7]։ Դպրոցական տարիներին եղել է պրոֆեսիոնալ պարուհի և ելույթ է ունեցել մի քանի հեռուստաշոուներում, ինչպես նաև խաղացել է դպրոցական մյուզիքլում[8]։ Ավելի ուշ նա սովորել է Նյու Յորքի համալսարանում, որն ավարտել է 1991 թվականին՝ անգլերենի բակլավարի աստիճանով[7][8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր դերասանական կարիերան սկսել Ջոն Ուոթերսի «Մազերի համար լաք» ֆիլմում հայտնվելով և շարունակել է հանդես գալ փոքր դերերով կինոներում, մինչև 1991 թվականը՝ «Eve's Plum» այլընտրանքային ռոք խմբի հիմնադրումը, որի գլխավոր մենակատարը նա էր։

1999 թվականին Ֆիցպատրիկը սկսել է սոլո կարիերան՝ վերցնելով «Vitamin C» կեղծանունը և թողարկելով նույնանուն դեբյուտային ալբոմը, որը վավերացված էր RIAA հավաստագրի կողմից որպես ոսկե, ապա՝ պլատինե։ Նրա սինգլների թվում են «Graduation (Friends Forever)» և նրա ամենահաջողակ «Smile» հիթը, որը հավաստագրված է «Top 20 Gold»-ում։ Նրա երկրորդ ալբոմը՝ «More»–ը, ուներ մի քանի սինգլ, դրանց թվում են «As Long as You're Loving Me» և «The Itch» երգերը։

2000 թվականին նա վերադարձել է իր դերասանական կարիերային, հայտնվել է «Դրակուլա 2000» ֆիլմում, «Շատ սարսափելի կինո 2» և «Սիրո վիրուս» ֆիլմերում կամեո դերերով և 2004 թվականին՝ «Superstar USA» հեռուստաշոուում։

2001 թվականին նա «Maxim Hot 100 Women»-ում զբաղեցրել է 76-րդ տեղը[9]։ 2000 թվականին «Mattel Inc»–ը թողարկել է Vitamin C տիկնիկը[10][11]։ Նա եղել է EA Sports-ի «EA Sports Triple Play» խաղում խաղացող կերպար, որտեղ ունեցել է իր սեփական շրթներկի գույնը Tommy Hilfiger կողմից, որը մշակվել է նրա դեղին և նարնջագույն մազերի պատվին[10][12]։

2012 թվականի մարտի 21-ին նշանակվել է «Nickelodeon»–ի երաժշտության գծով փոխնախագահ[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ամուսնացել է «Eve's Plum»–ի կիթառահար Մայքլ Կոչեմի հետ[14]։

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988 ֆ Լաք մազերի համար Hairspray Էմբեր Ֆոն Թասլ
1991 ֆ Մերկ ատրճանակ 2½։ Վախի հոտը The Naked Gun 2½: The Smell of Fear բլյուզ-երգչուհի
1992 ֆ Մամբոյի արքաները The Mambo Kings կարմրահեր աղջիկը ավտոբուսում
1995 ֆ Բարձրագույն կրթություն Higher Learning փառատոնի երգչուհի
1995 ֆ Արդար դատարան Just Cause դատախազ
1996 ֆ Անկարգություն միջնակարգ դպրոցում High School High երգչուհի
1997 ֆ Ստախոս, ստախոս Liar Liar փաստաբանը նիստերի դահլիճում
2000 ֆ Դրակուլա Dracula 2000 Լյուսի Ուեստերման
2001 ֆ Ռոք-աստղ Rock Star առանձնատան մոտ բազմության մեջ գտնվող կիթառահար
2002 ֆ Սաբրինան՝ փոքրիկ կախարդը Sabrina the Teenage Witch Քեթի Ուինթերս

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://apnews.com/article/entertainment-tv-luke-bryan-music-250b2167ded85ea14f0affb7dea99873
  2. 2,0 2,1 Whitburn, Joel Top Pop Singles 1955-2008. — 12. — Record Research, 2009. — С. 1032. — ISBN 0-89820-180-2
  3. 3,0 3,1 Huey, Steve. «Vitamin C | Biography & History». AllMusic. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  4. «Pop and Circumstance». People.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  5. «Colleen Fitzpatrick Biography (1970?-)». Filmreference.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  6. Benning, Erin. "`Graduation' blues - Vitamin C shares memories of senior year", Milwaukee Journal Sentinel, May 8, 2000.
  7. 7,0 7,1 «Ben Stein with Vitamin C & G Love». Turn Ben Stein On. 2001 թ․ ապրիլի 5. Comedy Central.
  8. 8,0 8,1 «Pop and Circumstance». People.com. 2000 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  9. «Maxim Magazine Hot 100 Women of 2001». Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  10. 10,0 10,1 Bonin, Liane. «'C' Change». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին. «Her scary yellow and orange dye job has inspired a Mattel Vitamin C doll, a garish shade of Tommy Hilfiger lipstick, and even a question on ABC's Who Wants to Be a Millionaire.»
  11. Basham, David (2000 թ․ օգոստոսի 16). «Vitamin C Unveils Doll, Works With Dallas Austin». MTV News. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
  12. [1] Արխիվացված Նոյեմբեր 4, 2012 Wayback Machine
  13. Rys, Dan (2012 թ․ մարտի 21). «Colleen Fitzpatrick, a.k.a. Pop Star Vitamin C, Named VP of Music at Nickelodeon». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  14. Arnold, Chuck. «Music». People.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Ֆիցպատրիկ» հոդվածին։