Քննարկում:Հասան-Ջալալյաններ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եթե Դոփին եւ Խորիշահը եղել են քույրեր՝ Զաքարե Զաքարյանի դուստրերը, Իվանեի եւ Սարգսի քույրերը, ապա ինչպե՞ս է Դոփին եղել Հասան I կինը, Խորիշահը՝ նրա թոռ Հասան-Ջալալի:

Ողջույն, շնորհակալություն Ձեր հետաքրքրույթյան համար։ Այստեղ մի փոքր շփոթմունք կա։ Դոփին և Խորիշահը իսկապես եղել են քույրեր՝ Զաքարյանների նշանավոր տոհմից։ Սակայն Դոփին ամուսնացել է Ծարա (կամ Վերին-Խաչենի) իշխան Հասան Ա-ի հետ, իսկ Խորիշահը՝ Ներքին-Խաչենի իշխան Վախթանգ Տանգիկի։ Խորիշահը ոչ թե Հասան-Ջալալի կինն է եղել, այլ մայրը։ Նույնպես և Հասան-Ջալալի պապ Հասան Մեծը (Ներքին Խաչենի իշխան) չպետք է շփոթել Վերին Խաչենի իշխան Հասան Ա-ի հետ։ Ավելի մանրամասն ընթերցեք Խաչենի իշխանական տուն հոդվածում։ --Vacio 15:14, 4 Սեպտեմբերի 2008 (UTC)[reply]

Հասան-Ջալալի տոհմաբանությունը[խմբագրել կոդը]

Շնորհակալություն մեկնաբանության համար: Փաստորեն Հասան-Ջալալի տոհմաբանությունը այսպիսին է.

  • Վախթանգ Սակառ (Վախթանգ Ա) /կինը՝ Շուշիկ/→ Հասան-Ջալալի պապ Հասան Մեծի հայրն է
  • Հասան Մեծ /կինը՝ Մամքան/ → Վախթանգ Տանգիկի հայր, Հասան-Ջալալի պապ
  • Վախտանգ Տանգիկ /կինը՝ Խորիշահ/ → Հասան-Ջալալի հայր
Հասան Ա-ի՝ Հասան-Ջալալի պապի արձանագիր խաչքարը Գանձասարում։
Այո, ճիշտ այդպես։ Համենայն դեպս ըստ Բագրատ Ուլբաբյանի «Խաչենի իշխանությունը» աշխատության, որից այստեղ օգտվել ենք։ --Vacio 06:30, 9 Սեպտեմբերի 2008 (UTC)[reply]

Ներկա առաջնորդ[խմբագրել կոդը]

Հոդվածում տեղադրված եղեկաքարտում նշված է, որ Հասան Ջալալյանների ներկայիս առաջնորդը ոմն Ստեփան Հասան-Ջալալյանն է: Միգուցե այս տղայի՞ մասին է խոսքը, միգուցե` ոչ: Ամեն դեպքում ջնջման ենթակա բան է իմ կարծիքով Գարդմանահայ (քննարկում) 00:32, 3 Հունվարի 2016 (UTC)

Այստեղից պարզվում է, որ ոչ միայն Հասան Ջալալյանների տոհմը չի ոչնչացել, այլ նաև Արծրունիների և այլն, որոնք զբաղված են գերբակերտմամբ:--Գարդմանահայ (քննարկում) 00:43, 3 Հունվարի 2016 (UTC)

Իմ գրածները խմբագրում եք որ ի՞նչ: Եթե իրոք առաջնորդը նշված անձն է, ապա ներկայացրեք համապատասխան գրականություն կամ հիմնավորում և ես ինքս ուրախ կլինեմ տեղեկատվությունը հոդվածում ներառելու համար: Եթե չկա հիմնավորում, ապա յուրաքանչյուր մարդ կարող է իրեն հռչակել (վատ իմաստով չեմ ասում) որևէ հայտնի դինաստիայի ներկա առաջնորդ, քանզի իր ազգանունը համապատասխանում է տվյալ տոհմի ազգանվան հետ: Կամ եթե անգամ այդ տոհմից էլ լինի, ապա դա դեռ չի նշանակում, որ նա այդ տոհմի առաջնորդն է:--Գարդմանահայ (քննարկում) 12:14, 9 Հունվարի 2016 (UTC)

Համաձայն եմ, եթե չկան հաստատող աղբյուրներ, պետք է հեռացնել։ --vacio 12:00, 10 Հունվարի 2016 (UTC)