Խաչենի իշխանական տուն
Խաչենի իշխանականն տունը իշխել է Արցախում 9-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբ։ 12-րդ դարում Խաչենի իշխանությունը բաժանված է եղել երեք ճյուղերի՝ Հաթերք, Ծար (կամ Վերին-Խաչեն) և Ներքին-Խաչեն (Գանձասար կենտրոնով)։ Սկզբնապես գահերեց են եղել Հաթերքի իշխանները։ Սակայն Հասան Բ-ի մահից հետո Հաթերքի ճյուղը սպառվել է և նրա տիրույթները բաժանվել են Ծարի ու Ներքին Խաչենի միջև։ Իսկ 13-րդ դարի սկզբից գահերեցությունը մեկընդմիշտ անցել է Ներքին-Խաչենի իշխանները։ Հետագա դարերում Խաչենի իշխանությունը կազմված է եղել երկու նշանավոր տոհմերից՝ Դոփյաններ (Ծարում կամ Վերին-Խաչեն) և Հասան-Ջալալյաններ (Ներքին Խաչեն)։ Հասան-Ջալալյանները իշխել են Խաչենի մելիքությունում մինջև 1827 թվականը, որից հետո ավարտվել է Խաչենի իշխանական տունը։
Ստորև ներկայացված է Խաչենի իշանների ցանկը։
Բովանդակություն |
[խմբագրել] Տոհմաբանություն
Խաչենի իշխանական տան տոհմաբանություն.
- Սահլ Սմբատյան Առանշահիկ, Խաչեն ամրոցի իշխան (†854)
- Ատրներսեհ ∞ Սպրամ Միհրանյան
- Գրիգոր-Համամ, Աղվանից իշխանաց իշխան
- Սահակ Սևադա, Գարդմանի և Փառիսոսի իշխան, Ձորագետի ավազակապետերի իշխան (10-րդ դարի երկրորդ կես)
- Գրիգոր Մեծ
- Սենեքերիմ
- Գրիգոր (11-րդ դար)
- Վախտանգ-Սակառ (†1190)
[խմբագրել] Հաթերք
- Վախտանգ-Սակառ (†1190) ∞ Շուշիկ
- Հասան Կրոնավորյալ (1142-1182) ∞ Մամա
(1182թ քառասուն տարի իշխելուց հետո Հասան Կրոնավորյալը իր իշխանությունը թողնում է վեց որդիներին, և կնոջ` Մամայի հետ կրոնավորելու է գնում Դադիվանք։)
(1216 թ սելջուկ-թուրքերի դեմ պատերազմին զոհվում է Հասան Բ-ն, որով ավարտվում է Հաթերքի ճյուղը և նրա տարածքը միանում է Ծարին։
[խմբագրել] Ծար (Վերին-Խաչեն)
- Վախտանգ-Սակառ (†1190) ∞ Շուշիկ
- Հասան Ա ∞ Դոփի (Զաքարե և Իվանե Զաքարյանների քույր)
(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղում Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)
- Գրիգոր Ա Դոփյան
- Հասան Բ (†1298) ∞ Մամքան (Քուրդ Ա Վաչուտյանի դուստր)
- Գրիգոր Բ (13-րդ դարի երկրորդ կես, 14-րդ դարի սկիզբ) ∞ Ասփա
- Հասան Գ (†1383)
- Վահրամ
- Ջհանշե Ա
- Հասան Դ ∞ Թաթուն (Քուրդ Բ Վաչուտյանի դուստր)
- Ջհանշե Բ (15-րդ դարի երկրորդ կես)
- Միրզաջան
- Մելքոն
[խմբագրել] Ներքին-Խաչեն
- Վախտանգ-Սակառ (†1190) ∞ Շուշիկ
- Գրիգոր Ա
- Վախտանգ Ա (12-րդ դարի երկրորդ կես) ∞ Թագուհի (Սյունիքի արքայադուստր)
- Հասան Մեծ∞ Մամքան
- Վախտանգ Տանգիկ ∞ Խորիշահ (Զաքարե և Իվանե ամիրսպալասարների քույր)
- Հասան-Ջալալ, Խաչենի և Առանի իշխան, Արցախի թագավոր (1214-1261) ∞ Մամքան (Սյունիքի արքայադուստր)
(նշանավոր Հասան-Ջալալից հետո Վերին-Խաչենի տոհմը կոչվում է Հասան-Ջալալյան)
- Աթաբակ Իվանե Ա (1261-1287)
- Ջալալ Բ (1287-մոտ1318)
- Իվանե Բ (†1361)
- Ջալալ Գ (†1431)
- Աղբաստ (15-րդ դարի կես)
- Սայտուն
- Վելիճան (մինչև 16-րդ դարի սկիզբ)
- Մեհրաբ ∞ Շահում
- Ջալալ Դ, Խաչենի թագավոր (մինչև 17-րդ դարի սկիզբ)
- Մեհրաբ Բ
- Վելիճան Գ (†1686)
- Մուլքի Բեկ (†1716)
- Մելիք-Գրիգոր Բ
- Մելիք-Ալավերդի Ա
- Մելիք Բեկ
- Մելիք Դանիել Բեկ (†1797)
- Մելիք-Ալավերդի Բ(†1827)
Մելիք Ալավերդու մահից հետո ավարտվում է Խաչենի իշխանությունը։[1]
Օգտագործված աղբյուներ
- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975
- Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ. «Ամարաս» տպարան - Երևան 1996
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Րաֆֆի, Խամսայի մելիքությունները, XLII