Քերոլայն Չերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլայն Չերրի
անգլ.՝ C. J. Cherryh
Ծննդյան անունանգլ.՝ Carolyn Janice Cherry
Ծնվել էսեպտեմբերի 1, 1942(1942-09-01)[1][2][3] (81 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4]
Գրական անունC. J. Cherryh
Մասնագիտությունթարգմանչուհի, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋոնս Հոփքինսի համալսարան (1965), Օկլահոմայի համալսարան (1964) և Lawton High School?
Ժանրերգիտական ֆանտաստիկա և ֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներAlliance-Union universe?, Cyteen? և Foreigner series?
Ստեղծագործությունների ցանկC. J. Cherryh bibliography?
ԱնդամակցությունPhi Beta Kappa
ԱշխատավայրJohn Marshall High School?
Պարգևներ
ԱմուսինJane Fancher?[6]
Կայքcherryh.com
 C. J. Cherryh Վիքիպահեստում

Քերոլայն Ջենիս Չերրի (անգլ.՝ Carolyn Janice Cherry, սեպտեմբերի 1, 1942(1942-09-01)[1][2][3], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4]), հայտնի ամերիկացի ֆանտաստ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ավարտել է Օկլաhոմայի համալսարանը, ստացել է բակալավրի աստիճան, որից հետո 12 տարի դասավանդել է լատիներեն և հնագույն պատմություններ` Օկլահոմայի հասարակական դպրոցում։ Առաջին հրատարակությունը` «Մտքեր կարդացողը» պատմվածքն է («Astounding Sciense Fiction», 1968 թվական)։ 1976 թվականից` պրոֆեսիոնալ գրող, առաջին գիրքը` «Իվրելի դարպասները» վեպ (1976 թվական)։ 1977 թվականին ստացել է Ջ. Քեմբելլի անվան մրցանակ` որպես ամենահեռանկարային երիտասարդ հեղինակ[7]։

Գրում է Ֆենտեզի, ինչպես նաև Գիտական ֆանտաստիկա։ Չերրիի գործերից ճնշող մեծամասնությունը «մաքուր» ԳՖ է։ Դա ապագայի պատմության հիանալի էպիկական կտավ է, մեր դարաշրջանի երրորդ և չորրորդ հազարամյակների միջև Երկրի և երկու հակադիր աստղային ուժերի՝ Միության և Ալիանսի պատմություն։ Արեգակնային համակարգից դուրս գտնվող հողերի վերաբնակեցումը և երկրային մշակույթի փոխազդեցությունը օտար մշակույթների հետ, որոնք առաջացնում են մի շարք խնդիրներ, որոնց Չերրին նկարագրում է զարմանալի հմտությամբ։ Նա տիրապետում էր այդ լեզվին։

Կարոլին Չերրինը «Հյուգո մրցանակ»-ի եռակի դափնեկիր է։ 77185 Cherryh աստղակերպը կոչվում է նրա պատվին։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձերի շրջան (Serpent's Reach) 1980 թվական

«Մորգեյն» շարք.

  1. Իվրելի դարպասները (Gate of Ivrel) 1976 թվական
  2. Շիյուանի աղբյուրը (Well of Shiuan) 1978 թվական
  3. Ազերոթի կրակները (Fires of Azeroth) 1979 թվական
  4. Աքսորյալների դարպասները (Exile’s Gate) 1988 թվական

«Մրի զինվորներ» շարք.

  1. Մայր մտնող արևը։ Կեսրիթ (Kesrith) 1978 թվական
  2. Մայր մտնող արևը։ Շոն Ջիր (Shon’jir) 1978 թվական
  3. Մայր մտնող արևը։ Կութաթ (Kutath) 1979 թվական

Եռապատում «Քնի էլֆական քար».

  1. Գրագի 1983 թվական
  2. Շի 1983 թվական
  3. Սրերի և քարերի ծառ 1983 թվական

Ռուսական Եռապատում (The Russian Stories, the Russian Series, the Russian Trilogy կամ the Rusalka Trilogy).

  1. Ջրահարսը (Rusalka) 1989 թվական
  2. Չերնոբոգ (Chernevog) 1990 թվական
  3. Եվգենի (Yvgenie) 1991 թվական

«Սոյուզ-Ալյանս» շարք.

  1. Դժվար ժամանակ (Heavy Time) 1991
  2. Վերջին հիմք (Downbelow Station) 1981
  3. Սիտին (Cyteen) 1988
  4. 40000-ը Գեհենիայում (Forty Thousand in Gehenna) 1983 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #109438930 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.sfwa.org/2016/02/35732/
  6. http://www.janefancher.com/HarmoniesOfTheNet/2014/05/05/da-big-secrud/
  7. «Кэролайн Черри (C. J. Cherryh)» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլայն Չերրի» հոդվածին։