Քեյսի Քոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյսի Քոթ
Ծնվել էօգոստոսի 8, 1992(1992-08-08)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՄիչիգան, ԱՄՆ
ԿրթությունCarnegie Mellon College of Fine Arts?, Chagrin Falls High School? և Բոստոնի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան

Քեյսի Մորթոն Քոթ (անգլ.՝ Casey Morton Cott, օգոստոսի 8, 1992(1992-08-08)[1], Միչիգան, ԱՄՆ)[2][3], ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է Ռիվերդեյլ հեռուստասերիալում կատարած Քևին Քելերի դերով։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոթը մեծացել է Օհայո նահանգի Չագրին Ֆոլս քաղաքում։ Չավարտելով Բոսթոնի համալսարանը՝ տեղափոխվել է Քարնեգի Մելոն համալսարան, որտեղ սովորել է Մշակույթի բաժնում։ Ավարտել է 2016 թվականին[4][5][6]։ Քեյսին ունի երկու եղբայր՝ Քարլին և Քորին, վերջինս նույնպես դերասան է[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյսի Քոթը ապրում է Նյու Յորքում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը Ծանոթագրություն
2018 Այն փոքր բաները, որոնք մենք սպանել ենք All The Little Things We Kill Թրևոր Օլսոն
2019 Թալիսման Mascot Նիք Շեփարդ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը Ծանոթագրություն
20172023 Ռիվերդեյլ Riverdale Քևին Քելեր էպիզոդային դեր (առաջին եթերաշրջան), մշտական դեր (երկրորդ եթերաշրջան)
2017 Օրենք և կարգուկանոն։ Հատուկ բաժանմունք Law & Order: Special Victims Unit Լուկաս Հալ էպիզոդ «Conversion»
2018 Բնազդ Instinct Դինո Մորետի Էպիզոդ «Pilot»

Երաժշտական հոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Արտիստ
2017 «Why» Սաբրինա Քարփենթեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «CUE & A: Gigi Star Corey Cott on Pokemon, Borrowing Shoes for a Callback and The 'Dog Actor Renaissance' - Playbill». Playbill.
  3. Cott, Casey (8 августа 2017). ««Thank you for the kind birthday wishes! I have never been tagged in so many photos with @ShawnMendes. Happy birthday to you as well man!»». Twitter.
  4. 4,0 4,1 «The CW Press | Riverdale». www.cwtvpr.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  5. 5,0 5,1 «'Newsies' star Corey Cott returns to Pittsburgh to cheer on brother». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  6. University, Carnegie Mellon (2017 թ․ մայիսի 2). «Carnegie Mellon Drama Alumni Nominated for 2017 Tony Awards - News - Carnegie Mellon University». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյսի Քոթ» հոդվածին։