Քեյթ Ջորդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Ջորդան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1862(1862-12-23)[1]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Վախճանվել էհունիսի 20, 1926(1926-06-20) (63 տարեկան)
Վախճանի վայրMountain Lakes, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  ԱՄՆ
 Kate Jordan Վիքիպահեստում

Քեյթ Ջորդան (անգլ.՝ Kate Jordan, դեկտեմբերի 23, 1862(1862-12-23)[1], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հունիսի 20, 1926(1926-06-20), Mountain Lakes, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իռլանդացի-ամերիկացի վիպասան և դրամատուրգ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Ջորդանը ծնվել է Դուբլինում 1862 թվականի դեկտեմբերի 23-ին, ակադեմիկոս Մայքլ Ջեյմս Ջորդանի և Քեթրին Ջորդանի (ծննդյան անունը՝ Մալվեյ)։ Ունեցել է երեք քույր՝ Քեթրինը, Մարթան, Մարիամը և երեք եղբայր` Ջեյմսը, Մայքլը և Ջոնը[4]։ Ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ, երբ Ջորդանը 3 տարեկան էր, և բնակություն է հաստատել Նյու Յորքում, որտեղ հայրը եղել է պրոֆեսոր։ Ջորդանը կրթություն է ստացել մասնավոր դպրոցներում, ինչպես նաև տանը մասնավոր ուսուցիչների կողմից։ Գրել սկսել է երիտասարդ տարիքում։ Ուսուցիչը Ջորդանի մորը զգուշացրել է, որ աղջիկը «կամ մի օր գեղարվեստական գիրք կգրի, կամ նա այն բնական ստախոսներից մեկն է, որի համար ճշմարտությունը միևնույն է»։ Ջորդանն իր առաջին պատմությունը հրապարակել է 12 տարեկանում՝ հոր քաջալերանքով[3][5]։

1897 թվականին Քեյթ Ջորդանն ամուսնացել է Ֆրեդերիկ Մ. Վերմայլի հետ, սակայն շարունակել է հրատարակվել իր օրիորդական ազգանունով[3]։ Մի քանի տարի անց զույգն ամուսնալուծվել է։

Կյանքի վերջին տարիներին Ջորդանն ապրում էր ընկճախտի մեջ, տառապում էր հիպերտոնիայով։ Վեպն ավարտելու հուզմունքից նրա մոտ անքնություն էր առաջ եկել։ 1926 թվականի ապրիլին Ջորդանը հեռացել է Hotel Touraine հյուրանոցի իր բնակավայրից՝ ապրելու զարմուհու՝ տիկին Ջորջ Ա. Ռիդերի հետ Նյու Ջերսիի Մաունթին լեյքում։ 1926 թվականի հունիսի 20-ին, երբ Ջորդանը նստեց Boontown-Denville տրոլեյբուսը, մյուս ուղևորները նկատեցին նրա նյարդային վարքը։ Հաջորդ առավոտ նրա մարմինը գտան մացառների մեջ՝ ձեռքին մի շիշ Lysol: Ջորդանն ինքնասպանություն էր գործել։ Նրա մոխիրը թաղել են «Սլիփի Հոլու գերեզմանոցում», Թարրիթաուն, Նյու Յորք[3][5]։ Քրոջ՝ Մարթայի հետ հանգչում են նույն տապանաքարի ներքո[6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Ջորդանի պատմություններն ու բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ ամսագրերում, այդ թվում՝ The Saturday Evening Post, Collier's, McClure's և The Century Magazin-ում։ Երբ 1892 թվականի հոկտեմբերին Լիպինկոտտի ամենամսյա ամսագրում լույս տեսավ Ջորդանի «Ոսկու համբույրը» գործը, Ջորդանը ընթերցողների մեծ բանակ ձեռք բերեց։ Նա գրել և հրատարակել է մի շարք վեպեր, հիմնականում մելոդրամաներ, որոնք ընդունվել են քննադատաբար։ 1921 թվականին սկսած իր վերջին վեպը՝ «Trouble-the-house» ներկայացնում է ինքնակենսագրական մանրամասներ[3]։

Ջորդանը գրել և ադապտացրել է մի շարք պիեսներ։ «Դիմակավորված կին» մեկ գործողությամբ մելոդրաման 1922-1923 թվականներին ներկայացվել է 115 անգամ։ Նրա պիեսներն այնքան լավ չէին ընդունվում, որքան նրա վեպերը[5]։ 1917 թվականին գրել է The happifats and the grouch մանկական գիրքը։ 1905 թվականին գրված Time the comedian վեպի հիման վրա նկարահանվել է համր ֆիլմ[3]։

Ջորդանը շատ է ճամփորդել, երկար ժամանակ մնացել է Անգլիայում և Ֆրանսիայում։ Եղել է Լոնդոնի Pen and Brush ակումբի և լիցեյի, Լոնդոնի Գրողների ակումբի անդամ, կապի մեջ է եղել Ամերիկայի դրամատուրգների միության և Ամերիկյան հեղինակների լիգայի հետ։ 1890-1920 թվականներին եղել է Կոս Կոբ արվեստի գաղութի անդամ[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The other house (1892)
  • A circle in the sand (1898)
  • A luncheon at Nick's (1903)
  • The pompadour's protégé (1903)
  • Time the comedian (1905)
  • Mrs Dakon (1909)
  • The right road (1911)
  • The creeping tides (1913)
  • Secret springs (1914)
  • Against the winds (1919)
  • The next corner (1921)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dictionary of Irish BiographyRIA.
  2. 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Clarke, Frances (2009). «Jordan, Kate». In McGuire, James; Quinn, James (eds.). Dictionary of Irish Biography. Cambridge: Cambridge University Press.
  4. «Mary Jordan Baulsir (1859-1923) - Find A Grave...». www.findagrave.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 Gartner, Carol B. «Jordan, Kate». www.encyclopedia.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Kate Jordan Vermilye (1862-1926) - Find A Grave...». www.findagrave.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Ջորդան» հոդվածին։