Քեյթ Գրինուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Գրինուեյ
անգլ.՝ Kate Greenaway
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1846(1846-03-17)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 6, 1901(1901-11-06)[2][4][5][…] (55 տարեկան)
Մահվան վայրFrognal, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանHampstead Cemetery[6]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ և Heatherley School of Fine Art?
Մասնագիտություննկարչուհի, գրող, նկարազարդող, մանկագիր և արվեստագետ
Ծնողներհայր՝ John Greenaway?[7]
 Kate Greenaway Վիքիպահեստում

Քեյթ (Քեթրին) Գրինուեյ (մարտի 17, 1846(1846-03-17)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 6, 1901(1901-11-06)[2][4][5][…], Frognal, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), նկարիչ, գրող, մանկական գրքերի ամենահայտնի բրիտանացի նկարազարդողներից մեկը։ 1868 թվականին առաջին անգամ հրատարակել է շնորհավորական բացիկներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Գրինուեյի տունը՝ կառուցված Ռիչարդ Նորման Շոուի կողմից

Քեյթ Գրինուեյը ծնվել է Լոնդոնում 1846 թվականի մարտի 17-ին, մանկությունն անցկացրել է Ռոլսթոնում (Նոթինգհեմշիր)[8]։ Քեյթի հայրը՝ Ջոն Գրինուեյը, փորագրիչ էր, իսկ մայրը՝ Էլիզաբեթ Քեթրին Ջոնսը, դերձակուհի էր։ Քեյթը սովորել է Արվեստի ազգային նախապատրաստական դպրոցի կանանց բաժնում, որը ղեկավարում է Ռիչարդ Բուրշեթը (այժմ՝ Արվեստի թագավորական քոլեջ)։

Քեյթ Գրինուեյի առաջին պատկերազարդ գիրքը իր մանկական բանաստեղծությունների ժողովածուն էր՝ «Պատուհանի տակ» («Under The Window», 1879): 1881 թվականին Գրինուեյի նկարազարդումներով հրատարակվել է «Մայր սագը» (անգլ.՝ Mother Goose or The Old Nursery Rhymes) անգլիական ժողովրդական մանկական բանաստեղծությունների գիրքը, որը դարձել է դասական։ Գրինուեյի նկարազարդումներում երեխաներն ու մեծահասակները ամենից հաճախ հագնված են 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի ոճավորված զգեստներով։ Գրինուեյի նկարները վերարտադրվել են Էդմունդ Էվանսի ընկերության կողմից գունավոր փայտե փորագրությամբ։ 1880-ականներին և 1890-ականներին Քեյթ Գրինուեյի միակ մրցակիցները մանկական գրքերի նկարազարդման ոլորտում Ուոլթեր Քրեյնն ու Ռանդոլֆ Կալդեկոտն էին։ Բացի գրքերի նկարազարդումից, նկարչուհին նկարել է գրքապիտակներ[9]։ 1889 թվականին Գրինուեյն ընդունվել է ջրաներկանկարիչների միություն։

Քեյթ Գրինուեյը մահացել է կրծքի քաղցկեղից 55 տարեկանում։ Թաղված է Լոնդոնի Հեմփսթեդ գերեզմանատանը։ 1955 թվականից սկսած մանկական գրքերի լավագույն նկարազարդողներն ամեն տարի արժանանում են Քեյթ Գրինուեյի մեդալի։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mulholland R. Puck and Blossom. Marcus Ward, 1874 (նկարազարդող),
  • Yonge Ch.M. The Heir of Redclyffe. Macmillan, 1879 (նկարազարդող),
  • Mother Goose; or, The Old Nursery Rhymes. Engraved and colour printed by Edmund Evans. — London: Routledge, 1881 (նկարազարդող),
  • Kate Greenaway’s Birthday Book. Engraved and printed by Edmund Evans. — London: Frederick Warne & Co, [1918] (հեղինակ և նկարազարդող)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kate Greenaway (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Kate GreenawayOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  8. The Nottinghamshire Village Book (Newbury: Countryside Books, 1989), p. 136.
  9. Clark, Keith. The Bookplate Designs of Kate Greenaway, in The Private Library Autumn 1975, published by the Private Libraries Association

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carpenter, Humphrey, and Mari Prichard. (1984). "Kate Greenaway" in Carpenter and Prichard (eds.) The Oxford Companion to Children's Literature. New York: Oxford University Press. 0-19-211582-0
  • Danger, Sara R. "Producing the Romance of Mass Childhood: Kate Greenaway's 'Under the Window' and the Education Acts". Nineteenth-Century Contexts. Vol 31, No 4, Dec. 2009. 311-333
  • Darton, F. J. (2011 ed). "The Sixties, Alice and After". in Alderson, Brian (ed), Children’s Books in England: Five Centuries of Social Life. New York: Cambridge UP. 9781108033817
  • Devereux, Jo. (2016). The Making of Women Artists in Victorian England: The Education and Careers of Six Professional. Jefferson, NC: Macfarland. 978-0-7864-9409-5
  • Engen, Rodney. (1981) Kate Greenaway: A biography. New York: Schocken Books. 0-8052-3775-5
  • Huneault, Kristina. (1997) "Kate Greenaway", in Gaze, Delia (ed.) Dictionary of Women Artists, Vol 1. Fitzborn Dearborn: London. 1-884964-21-4 p. 487-488
  • Nodelman, Perry. (1990). Words about Pictures: The Narrative Art of Children’s Picture Books. Athens, Georgia: University of Georgia Press. 9780820312712
  • Ray, Gordon Norton. (1991). The Illustrator and the book in England from 1790 to 1914. New York: Dover. 0-486-26955-8
  • Rudikoff, Sonya. "A Past Recaptured". The American Scholar, Vol 52, No. 3, 406, 408-411 (Review)
  • Frances, Spiegel. (2003) "Lettering & Illustration in Harmony". Letters and arts review. Vol. 18, no. 2
  • Spielmann, M. H.; Layard, George (1905). Kate Greenaway. London: Adam and Charles Black.
  • Taylor, Ina. (1991). The Art of Kate Greenaway: A Nostalgic Portrait of Childhood. Gretna, LA: Pelican Books. 978-0882-898-674

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ina Taylor. The Art of Kate Greenaway: A Nostalgic Portrait of Childhood London, 1991. — ISBN 0882898671.
  • Benezit Dictionary of Graphic Artists and Illustrators, Vol 1. (2012). New York: Oxford University Press. 978-0-19-992305-2 p. 488
  • Darton, F. J. (2011). Children’s Books in England: Five Centuries of Social Life. Ed. Brian Alderson, New York: Cambridge UP. 9781108033817
  • Hahn, Daniel. (2015) The Oxford Companion to Children's Literature. New York: Oxford University Press. 978-0-19-969514-0
  • Robert W. Kiger (ed.). (1980) Kate Greenaway: Catalogue of an Exhibition of Original Artworks and Related Materials Selected from the Frances Hooper Collection at the Hunt Institute. 0-913196-33-9
  • Shuster, Thomas E. and Rodney K. Engen. (1986). Printed Kate Greenaway: A Catalogue Raisonné. 0-9511752-0-3
  • Thomson, Susan Ruth (1977). "Kate Greenaway: A Catalogue of the Kate Greenaway Collection, Rare Book Room, Detroit Public Library". 0-8143-1581-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Գրինուեյ» հոդվածին։