Քեթրին Կորտես Մաստո
Քեթրին Կորտես Մաստո անգլ.՝ Catherine Cortez Masto | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Նևադայի համալսարան, Ռենո (1986)[1], Gonzaga University School of Law? (1990)[1] և Ed W. Clark High School? |
Գիտական աստիճան՝ | գիտության բակալավր[2] (1986) և Իրավագիտության դոկտոր[2] (1990) |
Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ և դատախազ |
Դավանանք | ռոմանական կաթոլիկ |
Ծննդյան օր | մարտի 29, 1964[1][3] (60 տարեկան) |
Ծննդավայր | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | Catherine Marie Cortez |
Ամուսին | Paul Masto?[5] |
Կայք՝ | cortezmasto.senate.gov |
Պարգևներ | |
Քեթրին Կորտես Մաստո (անգլ.՝ Catherine Marie Cortez, մարտի 29, 1964[1][3], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[4]), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, դեմոկրատական կուսակցության անդամ, Նևադայից ԱՄՆ սենատոր (2017 թվականի հունվարի 3-ից)։ Իսպանալեզու համայնքի առաջին կին ներկայացուցիչը ԱՄՆ Սենատում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաս Վեգասի հյուսիսի աղքատ շրջանում մեծացած Մենի Կորտեսի դուստրը։ Նա մասնակցել Է Կորեական պատերազմին, որի ավարտին ամուսնացել է իտալուհի Ջոաննա Մուսոյի հետ։ Բացի Քեթրինից, ամուսինները ևս մեկ դուստր ունեն` Սինթիյան։ Մենի Կորտեսը զբաղեցրել է Las Vegas Convention and Visitors Authority մասնավոր-պետական ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, որը զբաղվում է Լաս Վեգաս զբոսաշրջիկների ներգրավմամբ[7]։
1986 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան Նևադայի համալսարանում, 1990 թվականին՝ իրավունքի դոկտորի աստիճան Գոնզագի համալսարանում[8]։
1990 թվականին ընդունվել է Նևադայի փաստաբանների կոլեգիա և աշխատանքի է ընդունվել Լաս Վեգասի իրավաբանական ընկերությունում՝ մասնագիտանալով քաղաքացիական իրավունքի ոլորտում։ 1995 թվականին նահանգապետ Բոբ Միլլերը Կորտես Մաստոյին նշանակել Է Հարավային Նևադայում նահանգապետի գրասենյակի ղեկավար, այնուհետև՝ նահանգապետի վարչակազմի ղեկավար։ 2000 թվականին դարձել է Վաշինգտոնում դատախազի օգնական, 2002 թվականին՝ Կլարկ շրջանի կառավարչի օգնական[9]։
2007-2015 թվականներին զբաղեցրել է Նևադայի գլխավոր դատախազի պաշտոնը և հայտնի է դարձել «ֆինանսապես անկայուն գնորդների համար» Ամերիկայի բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացման դեպքերի հետաքննության շնորհիվ[10]։
2016 թվականի նոյեմբերի 8-ին, նկատի ունենալով դեմոկրատ Հարի Ռիդի հրաժարականը, որը երեք տասնամյակ ԱՄՆ-ի սենատոր է եղել Նևադայից, մասնակցել է ընտրություններին և հաղթել Հանրապետական Ջո Հեկին։ Նա իր քարոզարշավը հիմնել է միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ այդ թվում Մեքսիկայից անօրինական ներգաղթի կանխման, ինչպես նաև վետերանների ու կանանց մասին նրա ոչ միանշանակ արտահայտությունների հակազդման վրա[11]։ Կորտես Մաստոն դարձել է Նևադայի պատմության մեջ առաջին կինը՝ ԱՄՆ սենատորի պաշտոնում, ինչպես նաև պատմության մեջ իսպանալեզու համայնքի առաջին կին ներկայացուցիչը ԱՄՆ Սենատում[12]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է ԱՄՆ Գաղտնի ծառայության նախկին գործակալ Փոլ Մաստի հետ[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Biographical Directory of the United States Congress(անգլերեն) — (untranslated), 1903.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.cortezmasto.senate.gov/about
- ↑ 3,0 3,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ https://catherinecortezmasto.com/about
- ↑ https://www.facebook.com/events/192299441386292/
- ↑ Jenny Manrique (2016 թ․ հոկտեմբերի 14). «Quién es Catherine Cortez Masto, la mujer de Nevada que aspira a ser la primera latina en llegar al Senado» (իսպաներեն). UNVision. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Michael Oleaga (2015 թ․ մարտի 30). «Catherine Cortez Masto, Nevada Latina Politician Who Could Replace Harry Reid: What You Need To Know» (անգլերեն). Latin Post. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Departure reduces race to a blip on the political radar» (անգլերեն). Las Vegas Sun. 2006 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Alexandra Sims (2016 թ․ նոյեմբերի 10). «Catherine Cortez Masto: Nevada elects first Latina to US Senate» (անգլերեն). Independent. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Dave Philips (2016 թ․ նոյեմբերի 9). «Catherine Cortez Masto Wins Nevada to Become First Latina Senator» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Chris Summers (2016 թ․ նոյեմբերի 9). «First ever Latina senator elected: Catherine Cortez Masto wins in Nevada and says 'it's about time our government mirrors the diversity of our nation'» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Catherine Cortez Masto» (անգլերեն). Courage Wordwide. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Catherine Cortez Masto» (անգլերեն). Ballotpedia. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Կորտես Մաստո» հոդվածին։ |
|