Քեթլին Մաքֆարլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթլին Մաքֆարլենդ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ջորջ Վաշինգտոն համալսարան, Օքսֆորդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Madison West High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 22, 1951(1951-07-22) (72 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ ktmcfarland.com

Քեթլին Մաքֆարլենդ (անգլ.՝ Kathleen Troia "K.T." McFarland, հուլիսի 22, 1951(1951-07-22), Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ջոզեֆ Տրոյանի և Էդիթ Տրոյանի ընտանիքում։ Քեթլինի եղբայրը՝ Մայքլը, աշխատել է որպես վերլուծաբան Նյու Յորքում[1]։

Ստացել է բակալավրի աստիճան արվեստի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, բակալավրի աստիճան արվեստի և մագիստրոսի արվեստի Օքսֆորդի համալսարանում, ինչպես նաև վերապատրաստվել է ստանալու դոկտորական աստիճան, բայց չի պաշտպանել թեզը։

1970-1976 թվականներին եղել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում Հենրի Քիսինջերի օգնականը[2]։

1982-1985 թվականներին՝ պաշտպանության նախարար Կասպար Ուայնբերգերի սպիչրայթեր[3] (նաև ստացել է ԱՄՆ Սենատի պաշտպանության կոմիտեի աշխատակազմում աշխատելու փորձ)։ 1983 թվականի դեկտեմբերին Ուայնբերգերը Մաքֆարլանդին պաշտոնից ազատել էր հասարակայնության հետ կապերի իր օգնականի տեղակալի պաշտոնում։ 1983 թվականի հոկտեմբերին Բեյրութում ամերիկացի ծովային հետևակայինների շտաբում տեղի ունեցած պայթյունից հետո արված եզրակացությունների հիման վրա Մաքֆարլենդը ուայնբերգերի ելույթը նախապատրաստել էր 1984 թվականի նոյեմբերի 24-ին՝ Մամուլի ազգային ակումբում, որտեղ ձևակերպվել էին Ռեյգանի վարչակազմի ռազմական քաղաքականության հիմնարար դրույթները՝ ռազմական գործողություններ սկսել միայն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կենսական շահերին սպառնացող վտանգի դեպքում[4]։

2006 թվականին Մաքֆարլենդը միացավ Նյու Յորք նահանգից ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից նրա թեկնածության առաջադրման համար մղվող պայքարին (գործող սենատորն այն ժամանակ Հիլարի Քլինթոնն էր, որը գնաց վերընտրությունների՝ ներկայացնելով դեմոկրատական կուսակցությունը)[5]։ 2006 թվականի սեպտեմբերի 12-ի փրայմերիզում Մաքֆարլանդը 74 108 ձայն է ստացել իր մրցակից Ջոն Սպենսեր 114 914-ի դեմ[6] (հետագայում նա պարտվել է Քլինթոնի ընտրություններում)։

Մի շարք տարիների ընթացքում, մինչև 2016 թվականի նոյեմբերը, Մաքֆարլենդը հաճախ որպես քաղաքական վերլուծաբան հրավիրվել է Fox News հեռուստաալիք[7][8]։

2016 թվականի նոյեմբերի 25-ին ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Մաքֆարլենդին նշանակել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի տեղակալ[9]։

2017 թվականի մայիսի 19-ին նախագահ Թրամփը Մաքֆարլենդին առաջադրեց Սինգապուրում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնելու համար[10]։ Քանի որ 2017 թվականի վերջին Սենատը դեռ չի հաստատել նշանակումը, 2018 թվականի հունվարին Սպիտակ տունը կրկին առաջադրել է Մաքֆարլենդի թեկնածությունն այդ պաշտոնում։ 2018 թվականի փետրվարի 2-ին Մակֆարլենդը հրաժարվել է առաջադրումից[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Քեթլինը ամուսնացել է Ալան Ռոբերթս Մաքֆարլենդի հետ, որը հավասար գործընկեր է (general partner) ֆինանսական ընկերության Lazard Frères & Co-ում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Phoebe Eaton (2007 թ․ հուլիսի 3). «Grand Old Class War» (անգլերեն). New York Magazine. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  2. «Trump names K.T. McFarland as deputy national security adviser» (անգլերեն). Fox News. 2016 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. Meghan Clyne (2006 թ․ մարտի 7). «Reagan Aides Try To Remember KT McFarland» (անգլերեն). New York Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Siddhartha Mahanta (2016 թ․ դեկտեմբերի 12). «K.T. McFarland: A Reagan Veteran in Trumpworld» (անգլերեն). The Atlantic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. Mark Murray (2006 թ․ սեպտեմբերի 5). «GOP unable to stop Hillary in 2006» (անգլերեն). NBC News. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  6. «New York State Board of Elections Statewide Republican US Senator Primary September 12, 2006» (PDF) (անգլերեն). State of New York. 2006 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  7. Cameron Norsworthy. «Who Is KT McFarland? She Joins Trump's Cabinet As Deputy National Security Adviser» (անգլերեն). Romper. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  8. «Kathleen Troia "KT" McFarland» (անգլերեն). Jamestown Foundation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  9. «Trump adds Fox News' KT McFarland to national security team» (անգլերեն). BBC News. 2016 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  10. Cristiano Lima (2017 թ․ մայիսի 19). «Trump to nominate McFarland ambassador to Singapore» (անգլերեն). Politico. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  11. Steve Holland (2018 թ․ փետրվարի 2). «Trump pick K.T. McFarland withdraws nomination as envoy to Singapore» (անգլերեն). Reuters. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  12. «Kathleen Troia, Defense Aide, to Wed» (անգլերեն). The New York Times. 1984 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթլին Մաքֆարլենդ» հոդվածին։