Քարե դռներով քարանձավներ (Արագածոտնի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարե դռներով քարանձավներ
Տեսակքարանձավ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԱրագածոտնի մարզ

Քարե դռներով քարանձավներ[1], այս տեսակ քարանձավներ Հայաստանում գտնվում են Արագածոտնի մարզի, Աղձք (Աղցք), Ուջան, Վերին Սասունիկ, Ավան, Բազմաղբյուր, Լեռնարոտ համայնքների սահմաններում։ Այս քարանձավները պատկանում են վաղ միջնադարյան և ուշ միջնադարյան հուշարձանախմբի։ Հիմնականում նմանատիպ քարանձավները կառուցվել են արդեն իսկ գոյություն ունեցող քարանձավներում, և հիմնական նպատակը եղել է որպես սննդամթերքի գաղտնարան-պահեստարաններ։ Իսկ ավելի ուշ՝ ընդհուպ մինչև 20-րդ դար, նաև ծառայել են որպես մեկուսացման վայր, որտեղ մարդիկ մեկուսացել են աշխարհիկ կյանքից։

Նմանատիպ քարանձավների բաղկացած են եղել երեք մասից։ Առաջինը եղել է քարանձավի սրահը, երկրորդը մուտք որը տանում է դեպի սրահ, երրորդը քարե դուռ։ Երբեմն սրահների թիվը կարող է հասնել մինչև 7-ի, որոնց մակերեսը 40-45 քմ մակերեսով տարածքներ են։ Քարանձավներում երբեմն շարվել է բազալտե պատեր խոնավությունը կանխելու նպատակով։ Սննդամթերքը պահելու համար անկյուններում փորվում են երկհարկ կամ եռահարկ թոնրատիպ հորեր։ Քարե դռներով քարանձավների դռները կառուցված են եղել բազալտե քարերից։ Դռները բացվել են դեպի ներս և ունեցել են 60-100 սմ լայնություն, 50-150 սմ բարձրություն և 30-35 սմ հաստություն։

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի, Ամբերդաձորի արևմտյան լանջին պահպանվել է նմանատիպ քարանձավ։ Որը բաղկացած 3 սրահից և 3 դռնից։ Կենտրոնական մեծ սրահի հատակը, պատերը և առաստաղը ենդարկվել է մշակման մարդու կողմից։ Սրահները միմիանց հետ կապված են թունելներով։

Նույն մարզի Կոշ գյուղի քարանձավն է որը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցուց 600 մետր դեպի հյուսիս։ Այն բաղկացած է 5 քարե դռներից։

Եվս մեկ քարե դռներով քարանձավը գտնվում է Ուջան գյուղից դեպի հյուսիս՝ «Բքոյի գեղ» տանող ձորի լանջին։ Այս քարանձավը յոթդռնանի է, սակայն յոթ դռներից պահպանվել են միայն երկուսը։ Դռները բավականին ցածր են, մեկ սրահից մյուս սրահ անցնելու համար կարելի է անցնել միայն սողալով։ Սրահի բարձրությունը 2,5 մետր է։ Սրահի անկյուններում կան թոնրատիպ հորեր

Քարե դռներով քարանձավները պատմական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ՝ ՔԱՐԵ ԴՌՆԵՐՈՎ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.